Պապիկյանը՝ Արարատի մարզպետի բարեկամական նշանակումների մասին
Քաղաքական
Ես հին մեթոդների հետ չեմ ուզում համեմատություններ անել, անձամբ, իմ նշանակումներն անում եմ մարդու որակներով, և կարծում եմ՝ Արարատի մարզպետի շուրջ եղած խոսակցությունները հաճախ մտացածին են։
Այս մասին այսօր՝ մայիսի 4-ինб լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ բարեկամներին պաշտոնների նշանակելու լուրերին։
«Մարդը չհերքե՞ց, որ տվյալ անձնավորությունը իր մորաքրոջ հարսն է։ Ես կարդում էի, որ Արարատի մարզպետը դպրոցի փոխտնօրեն էր նշանակել իր մորաքրոջ հարսին, բայց չէր նշանակել չէ՞։ Փաստացի չէր նշանակել»,- ասաց Պապիկյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան