Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ «Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների մասին տվյալներ. պարզաբանում Ինքնաթիռի ուղևորը հանկարծակի կորցրել է գիտակցությունը վայրէջքից առաջ և մահացել Բիլ Գեյթսը խոսել է արհեստական ​​բանականության զարգացման ռիսկերի մասին Լարսը փակ է միայն կցորդով բեռնատարների համար Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին պատերազմով Ռյուտեն հայտարարել է, որ Թրամփը «լավ բաներ» է անում ՆԱՏՕ-ի համար Արագածոտնի թեմի երիտասարդաց միության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին Հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով Իսպանիան պատրաստ է ուսումնասիրել Գրենլանդիայի անվտանգության ամրապնդման հնարավորությունը ՆԱՏՕ-ի միջոցով Ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել քաղաքացուն 

Եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը, Սոնա Ղազարյանը կլինե՞ր պատգամավոր

Քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Եթե չլիներ Թավշյա Հեղափոխությունը...

- չէինք ունենա երկու բացառիկ ընտրություններ՝ թափանցիկ և ազատ

- քաղաքացի-պետություն համագործակցությունը չէր ամրապնդվի, դրա արդյունքում չէր տպվի 65 մլն հատ ավել ՀԴՄ կտրոն՝ հավաքագրելով ավելի քան 100մլն դոլար

- չէինք ունենա ստվերի դեմ պայքար. ստվերի դեմ պայքարում չի կիրառվել որևէ ռեպրեսիվ մեթոդ

- շինարարության 20% աճ չէինք գրանցի, որն, ըստ էության, շինարարական բում է

- չէինք ունենա 49 ծրագրերով 765մլն դոլարի ներդրում՝ իրատեսական իրագործմամբ

- 38.000 ուսուցչի աշխատավարձ չէր բարձրանա սեպտեմբերից

- քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձ 20-30% չէր բարձրանա մայիսի 8-ի ավագանու հաստատումից հետո

- զինծառայողների աշխատավարձ 10% չէր բարձրանա

Սա 2 րոպե ամփոփմամբ ընդամենը…»,- գրել է պատգամավորը՝ կիսվելով civilnet.am-ի տեսանյութով, որտեղ պատվում է, թե ինչ կլիներ, եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը:

Որոշ դրվագներ էլ մենք ավելացնենք, և վերջապես, եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը, Սոնա Ղազարյանը հազիվ թե լիներ ԱԺ պատգամավոր, ավելին՝ նրա սկեսրայրի ուսանող եղբորորդի Ռուբեն Բանուչյանն էլ՝ նրան խորհրդական:

«Ռուբեն Բանուչյանը քաղաքացիական ակտիվիստ է, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ է, և մեր ծանոթությունը որևէ կապ չունի իմ բարեկամ լինելու հետ»,- պարզաբանել է Սոնա Աղեկյանը։

Ի դեպ, օգնականն էլ «Ռեստարտ» խմբի անդամ է, և ինչպես վերջիններս այնպես էլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարականական կազմակերպության անդամները պետական օղակներում լավ տեղեր են զբաղեցնում։ Նկատեն՝ պատգամավորը 2017-2018 թթ. հասարակական կազմակերպության լրատվության փորձագետն ու մշտադիտարկման մասնագետն է եղել։ 2018 թ. սեպտեմբերից միչև 2019 թ. հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք), արդեն 2018 թ. դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում:

26-ամյա օրիորդին, փաստորեն հանգիստ չեն տալիս իր մասին խոսակցությունները: Վերջինս քիչ առաջ կրկին որոշել է արձագանքել և օրենսդրական հիմնավորումներ ներկայացնել իր օգնականի ընտրության հարցում: «Խորհրդարանում նոր քայլել սովորող» պատգամավորն այս անգամ էլ փորձում է օրենսդրական դասեր տալ հասարակությանը: 

«Չէի արձագանքի, բայց քանի որ ակտիվորեն տարածվում են անհիմն մեղադրանքներ, ստորև ներկայացնում եմ մի քանի կետ ՀՀ օրենսդրությունից։ Եթե նպատակն ուղղակի սեւացնելն ու հների հետ անպայմանորեն տհաճ զուգահեռներ անցկացնելը չէր, ապա կարելի էր մի թեթեւ ուսումնասիրել համապատասխան օրենսդրական դրույթները «բացահայտումներ» անելուց առաջ։

Մի փոքրիկ օրենսդրական շրջայց. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ

Օգնական ընտրելու հարցում պատգամավորը որևէ սահմանափակում չունի, և առաջնորդվում է հետևյալ օրենքներով.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 
Հոդված 11.

2. Պատգամավորի գործունեության մասնագիտական սպասարկումն ապահովում են նրա օգնականները և Ազգային ժողովի աշխատակազմը: 
4. Պատգամավորի ՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում իր դիմումի համաձայն և պատգամավորի ներկայացմամբ՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով:

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 8. Հայեցողական պաշտոնները

Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնը հայեցողական է։

Հոդված 23. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

8) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ)»,- գրել է Սոնա Ղազարյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ–ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքովԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարԹրամփը հայտարարել է Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ 25%–ի չափով մաքսատուրքերի սահմանման մասինՄեքսիկայի նախագահը գնահատել է ԱՄՆ ռազմական գործողությունների հնարավորությունն իր երկրում Կնոջը թույլ չեն տվել Վարշավայից Ցյուրիխ թռչել ճակատին գրության պատճառովԿդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԹող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ Թրամփն իրեն «Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար» է անվանել«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների մասին տվյալներ. պարզաբանում Ինքնաթիռի ուղևորը հանկարծակի կորցրել է գիտակցությունը վայրէջքից առաջ և մահացելԲժիշկը նշել է մրսածության բուժման պարզ եղանակներԱմերիկացի կոնգրեսականը ներկայացրել է Գրենլանդիան «անեքսիայի ենթարկելու» օրինագիծԲիլ Գեյթսը խոսել է արհեստական ​​բանականության զարգացման ռիսկերի մասինՀամերաշխությունս եմ հայտնում Իրանի քաջարի ժողովրդին․ ԱնդիԵրբ տառապում ես որպես քրիստոնյա՝ ճշմարտության ու Քրիստոսի անվան համար, մի՛ ամաչիր․ Հայր ՇնորհքԱնի Խաչիկյանի գրավիչ կերպարն ու նոր ֆոտոշարքը (լուսանկարներ)Լարսը փակ է միայն կցորդով բեռնատարների համարԶելենսկին պահանջներ է ներկայացրել ՌուսաստանինԻրանը սպառնացել է ԱՄՆ-ին պատերազմովՌյուտեն հայտարարել է, որ Թրամփը «լավ բաներ» է անում ՆԱՏՕ-ի համարԱրագածոտնի թեմի երիտասարդաց միության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Վեհափառ ՀայրապետինՀունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով«Բրավո, Հայաստա՛ն»․ Քոնոր ՄաքԳրեգորԻսպանիան պատրաստ է ուսումնասիրել Գրենլանդիայի անվտանգության ամրապնդման հնարավորությունը ՆԱՏՕ-ի միջոցով Ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել քաղաքացունԱռողջության ապահովագրությունը գործողության մեջ. «Էրեբունի» ԲԿ-ում արդեն իսկ մատուցվում են դժվարամատչելի ծառայություններ «32 ատամի» տղաները վերամիավորվել են (լուսանկար) TikTok-ը Թուրքիայի տիրույթում հեռացրել է 3.8 մլն տեսանյութԴեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ Այս հույսի տոնի օրերին իմ մտքերն ուղղված են անօրինաբար պահվող հայ գերիներին․ Նիցցայի քաղաքապետ Իրանի ԱԳՆ–ն Մադուրոյի առևանգումը որակել է որպես բացարձակապես անօրինական YouTube-ում արտասովոր հյուսիսկորեական ալիք է հայտնվելՏավրոս Սափեյանի հայրն ազատամարտի՞կ է սպանել. աղմկահարույց մանրամասներ (տեսանյութ) Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի ԱԳՆ. դեսպանատուն Ալեն Սիմոնյանը Ֆրանկոֆոնիայի մրցանակ է նախատեսել ու մրցույթ կազմակերպելԿոտայքի մարզի բնակչուհին «Դոնալդ Թրամփի» հաշվեհամարին փոխանցել է բավական մեծ գումար և հեռախոս․ «Առավոտ» Եկեղեցին արքետիպային կառույց է, որը դժվար է խարխլել. Անուշ Սեդրակյան (տեսանյութ) Խավի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնիցԾեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքում, հայր ու որդի հոսպիտալացվել ենԵՄ-ն նախատեսում է կրկնապատկել Գրենլանդիայի վրա կատարվող ծախսերը ԱՄՆ Արևելյան Հայոց Թեմի ողջ հոգևոր դասն իր հավատարմությունն է հայտնել ՎեհափառինՋրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր կիբեռհարձակումներիՇոյգուն դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձըԱրցախցի Լևոն Հայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով. փաստաբան Եվրահանձնաժողովը նախատեսում է Ուկրաինային կատարել 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին վճարումները Երևանում ու մարզերում սառցալեզվակները հեռացվել են. ՓԾՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համարՌոմանոս Պետրոսյանը հանձնարարել է առավելագույնս խստացնել անվտանգային և էներգետիկ-տեխնիկական վերահսկողությունը (տեսանյութ)Մհերը հայրենասեր, պատվախնդիր հայի կերպար էր. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված