Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Քաղաքապետարանում օգնականի օգնականներ կան. ինչու են բարձրացվում աշխատավարձերը

Քաղաքական

«Մենք շատ դրական ենք վերաբերվում աշխատավարձերի բարձրացմանը, բայց դա պիտի լիներ օպտիմալացումների արդյունքում»: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով։

Անի Խաչատրյանի խոսքով՝ նախկինի համեմատ հաստիքացուցակն այժմ ավելի ուռճացված է:

Հարցին, թե արդյոք քաղաքապտարանի 1700 աշխատակից ունենալն արդարացվա՞ծ է և արդյոք նրանք «Հավելյալ արժեք» ներկայացնող աշխատակիցներ են, ավագանու անդամը պատասխանեց. «Ի տարբերություն նախարարությունների, քաղաքապետարանում ոչ մի օպտիմալացում չի եղել: Մենք միշտ ասում էինք, որ աշխատավարձերը պետք է բարձրանան, բայց դա պիտի լիներ օպտիմալացումների հաշվին, ոչ թե՝ հաստիքացուցակն ավելի ուռճացնելով։ Քաղաքապետարանում ավելացումներ են եղել, բայց օպտիմալացումներ չեն եղել, այդպիսով քաղաքապետարանը դառնում է աշխատավարձ վճարող կառույց և վե՛րջ։ Երբ մենք անցնում էինք վարչական շրջաններով, տեսնում էինք՝ կան հաստիքներ, որոնք ուղղակի գրված են և չեն աշխատում։ Հիմա զարմանում եմ, որ վարչական շրջանների նոր ղեկավարներն այդ մասին չեն ասում։ Իրականում՝ օպտիմալացման կարիք շատ կա, որովհետև, ըստ հաստիքների, կան օգնականի օգնականներ։ Մենք նաև 4 փոխքաղաքապետն ենք շատ համարում, որովհետև փոխքաղաքապետերի աշխատանքը գնահատելով՝ հստակ կարող եմ ասել, որ կարող են լինել ընդամենը երկուսը»- ասաց Անի Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ վերջերս մամուլից իմացել են, որ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պիտի զբաղվի կոմունալ գծով, որը փոխքաղաքապետի լիազորություններից է։ Անի Խաչատրյանն ասաց, թե քաղաքապետարանից նաև ասում են, որ հիմնադրամները կրճատելու հաշվին են կարող աշխատավարձեր բարձրացնել, բայց կրճատվել է ընդամենը երկու հիմնադրամ և ավելի է ընդարձակվել հաստիքացուցակը:

«Եթե հիշում եք, առաջին անգամ երբ եկավ հաստիքացուցակը, քաղաքապետն ասաց, որ երեք ամսվա ընթացքում օպտիմալացումներ կլինեն, բայց այդ երեք ամիսը վաղուց անցել է և մինչ օրս ոչ մի օպտիմալացում մենք չենք տեսել»,- ասաց Անի Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց խմբակցությունով առաջիկայում կունենան հանձնաժողովի նիստ և կքննարկեն քաղաքապետարանի նախագիծը։

Ամփոփելով իր խոսքը՝ «Լույս» դաշինքի ավագանու անդամը նշեց, որ թեև դրական են գնահատում աշխատավարձերի բարձրացումը, բայց, քանի որ հաստիքացուցակն ավելացել է, ամենայն հավանականությամբ, նախագծին կքվեարկեն կա՛մ ձեռնպահ, կա՛մ դեմ, իսկ, երբ օպտիմալացման արդյունքում լինի աշխատավարձերի բարձրացումը, իրենք կողմ կլինեն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված