Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Քննարկվում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

Հասարակություն

Խրախուսել աշխատանքն ու կրթությունը. այս նպատակին է ուղղված աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագիծը: Այն արդեն մեկ շաբաթ դրված է շրջանառության մեջ, որի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Այսօր հրավիրված ասուլիսում Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ եթե ուսանողները կարողանում են զուգահեռ աշխատել, ապա ճիշտ կլինի պետությունը խրախուսական քայլ կատարի:

«Ուսանողներին աջակցելուց բացի, մեկ այլ խնդիր նույնպես լուծվում է: Եթե աշխատողները ցանկություն ունեն լրացուցիչ կրթություն ստանալ, ապա ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու հնարավորությունից օգտվելով՝ կարող են երկրորդ մասնագիտություն ստանալ»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Այս հնարավորությունը կկիրառվի բակալավրիատի թե մագիստրատուրայի դեպքում, դեռ պարզ չէ. այժմ շահագրգիռ կողմերը ներկայացնում են իրենց առաջարկները: Մասնավորապես, որոշ փորձագետներ նշում են, որ բակալավրիատի դեպքում այս հնարավորությունը կիրառելը կարող է ազդել դասապրոցեսի հաճախելիության վրա: Այսինքն՝ ուսանողներն ավելի շատ ձգտեն աշխատել, քան դասերի հաճախել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ ներկայում բոլոր առաջարկներն ու մտահոգությունները քննարկվում են:

«Չափազանց կարևորում ենք հանրային քննարկումը, առաջարկություններ ստանալը: Այո, կան որոշ մտահոգություններ, և մենք, դրանք հաշվի առնելով, վերանայում ենք նախագիծը: Հետաքրքիր էր նաև գործատուների դժգոհությունը. ենթադրում եմ, որ դա նաև կապված է ուսանողներին որպես աշխատուժ օրինական դաշտ բերելու հետ: Ակամայից հայտնվեցինք այն իրավիճակում, որ սա նաև մեկ այլ խնդիր է լուծում՝ աշխատող ուսանողները բերվում են օրինական դաշտ»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Նա տեղեկացրեց, որ պատրաստ են գործընթացին փուլային տարբերակով գնալ: Քանի որ մագիստրատուրայի դեպքում դասապրոցեսն ավելի ճկուն է, այդ մակարդակում ավելի հեշտ է այս նախաձեռնությանն անցում կատարելը: Ի դեպ, նախատեսում են այնպես անել, որ ստեղծված հնարավորություններից օգտվեն նաև քաղիրավական պայմանագրով աշխատողները:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ կրթությունն իրենց համար առաջնային ոլորտ է և իրենց քաղաքականության հիմքում հետևյալն է՝ մի կողմից խրախուսել անհատի զարգացումը, մասնագիտական որակների բարձրացումը, միևնույն ժամանակ որպես պետություն պարտավորվել որոշակի երաշխիքներ տրամադրել և օգնել, այս դեպքում՝ ուսանողներին:

Նախագծի հեղինակները նախատեսում են, որ մայիսի 20-ից հետո կառավարության նիստում այն կքննարկվի, հունիսին արդեն խորհրդարանում կլինի: Մտադիր են այնպես անել, որ մինչև սեպտեմբեր՝ ուսումնական տարվա սկիզբ, նախագիծն արդեն ընդունված լինի:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված