Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը Դուք սիրում եք, երբ Ձեզ գովում են. Գաբրիելյանը` Վարդևանյանին Ավտոմեքենայում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարները մարել են Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին Աչքով տալ պետք չի, սաղ պարզ ա․ Արամ Վարդևանյան Մոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում Թրամփը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ 8 տարի իշխանության եք, երկար իշխանության լինելը լավ տեղ չի տանում․ Արամ Վարդևանյան ՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորը Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասին 

Աշխատավարձերի բարձրացմամբ քաղաքապետարանին հավելյալ ծախս չի ավելացվում. Վահագն Հովակիմյան

Քաղաքական

«Նախկին քաղաքապետի ժամանակ, երբ որ հաստիքացուցակը եղել է, այնտեղ եղել են հաստիքներ, որոնք չեն վճարվել: Քաղաքապետարանը ներկայացրել է վճարվող հաստիքների թիվը, որը մոտ 1900 է, դրանք թաղապետարանների և քաղաքապետարանների ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցներն են»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի այն հայտարարությանը, որ քաղաքապետարանի 1700 աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են 30%-ով:

Մեր դիտարկմանը, թե, ըստ ավագանու ընդդիմադիր անդամների, քաղաքապետարանի նոր հաստիքացուցակն ուռճացված է, պատգամավորն արձագանքեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները հավանաբար մոռանում են, որ անցյալ տարի, երբ հաստիքացուցակը հաստատվում էր, ավագանին նոր էր կազմավորվել և երկար քննարկելու հնարավորություն չունեին: Եթե չեմ սխալվում, առաջիկայում սպասվում է հաստիքների մշակում»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե արդյո՞ք քաղաքապետարանին պետք է 1700 աշխատակից, չկա՞ն հաստիքներ, որոնք կարող են օպտիմալացվել և դրա արդյունքում բարձրանան մյուսների աշխատավարձերը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը ևս ընտրվելուց հետո հայտարարել էր, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում օպտիմալացումներ են լինելու, իսկ երեք ամիսը վաղուց անցել է, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Թե′ պետական կառավարման համակարգում, թե´ քաղաքապետարանում և բոլոր ՏԻՄ-երում, լինելու են օպտիմալացումներ: Կարևորն այն է, որ աշխատողները լինեն մասնագետ և լավ վարձատրվեն: Ես մի բան հաստատ գիտեմ, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմամբ քաղաքապետարանին հավելյալ ծախս չի ավելացվում: Մամուլի քարտուղարը հստակ նաև գրել էր, թե ինչ միջոցներով են լինելու աշխատավարձերի բարձրացումները: Ինչ վատ բան կա նրա մեջ, որ պարգևավճարների ֆոնդի հաշվին միանգամից լինում է աշխատավարձերի բարձրացում, որպեսզի մարդը սպասի ոչ թե պարգևավճարի, այլ աշխատավարձը բարձր ստանա: Լավ կաշխատի, ուրեմն կշարունակի ստանալ, եթե ոչ` կազատվի»,- ասաց Վահագն Հովակիմյանը` վստահեցնելով, որ ամբողջ կառավարման համակարգը պիտի այդպիսին դառնա, որ մարդիկ լավ վարձատրվեն և լավ աշխատեն:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքիՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըCNN. 24 ժամվա ընթացքում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով Դուք սիրում եք, երբ Ձեզ գովում են. Գաբրիելյանը` ՎարդևանյանինԱվտոմեքենայում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարները մարել ենՎենսը խոստովանել է Նեթանյահուի հետ տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին Աչքով տալ պետք չի, սաղ պարզ ա․ Արամ ՎարդևանյանՄոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը ԿապանումԹրամփը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ 8 տարի իշխանության եք, երկար իշխանության լինելը լավ տեղ չի տանում․ Արամ ՎարդևանյանՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորըՍայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԳուտերեշը Հիրոսիմայում իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ի մեղքը քաղաքի ռմբակոծության համար «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասինՏիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եքԷսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ ՓաշինյանԿոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմԴատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեինՓաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ումԵրեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվենԿարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբԿաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանԳնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում
Ամենադիտված