Դուք սիրում եք, երբ Ձեզ գովում են. Գաբրիելյանը` Վարդևանյանին Ավտոմեքենայում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարները մարել են Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին Աչքով տալ պետք չի, սաղ պարզ ա․ Արամ Վարդևանյան Մոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում Թրամփը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ 8 տարի իշխանության եք, երկար իշխանության լինելը լավ տեղ չի տանում․ Արամ Վարդևանյան ՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորը Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասին Տիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եք Էսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ Փաշինյան 

Ամենայն Հայոց կաթողիկոսը Կրետեի արքեպիսկոպոսի հետ քննարկել է եկեղեցու առաքելությանն առնչվող հարցեր

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երրորդ օրը` մայիսի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Կրետեի Հույն Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոսարան, ուր հանդիպեց Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը:

Իրենեոս Արքեպիսկոպոսը, մեծ սիրով և հարգանքով ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետին, ընդգծեց, որ Նորին Սրբության այցն արդեն անջնջելիորեն արձանագրվել է Կրետեի պատմության մեջ: Արքեպիսկոպոսը հաստատեց, որ պատմական այս այցելությունը, լինելով առաջին այցը ոչ միայն Կրետե, այլև Հունաստան, պայծառացրեց տոնախմբությունը հայկական եկեղեցու 350-ամյակի, որը Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից է:
Իր խոսքում Նորին Սրբազնությունը վերահաստատեց, որ Վեհափառի ներկայությունը ուրախության աղբյուր է և շնորհ ոչ միայն հայ համայնքի, այլև Կրետեի ողջ ժողովրդի համար, ապա անդրադարձ կատարեց Եկեղեցիների առաքելությանը:
Իր բարեմաղթանքներն ուղղելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Արքեպիսկոպոսը Նորին Սրբությանն ընծայեց իր երջանկահիշատակ նախորդի ասան, սրբապատկեր և գրքեր Կրետեի հոգևոր կյանքի և սրբազան ժառանգության մասին:
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառք վերառաքեց առ Աստված Կրետե կղզի այցելելու շնորհի արժանանալու համար, որտեղ դեռ Ը դարից հայ ժողովրդի զավակներ կայք են հաստատել: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Իրենեոս Արքեպիսկոպոսին և Կրետեի նահանգապետին այցի առաջին իսկ պահից ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար, որը վկայությունն է հայ ժողովրդի նկատմամբ հույն ժողովրդի սիրո և հարգանքի: Վեհափառը մասնավորաբար ասաց, որ այցելությունը կատարել է այն համոզմամբ, որ այն պիտի ավելի զորացնի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները, որոնք միշտ հատկանշված են եղել եղբայրության ոգով և սիրով:
Խոսելով երկու ժողովուրդների պատմական առնչակցությունների և ընդհանրությունների մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ պատմության ընթացքում նրանք կիսել են ոչ միայն ուրախություններն ու հաջողությունները, այլև ցավն ու տառապանքը, նաև շարունակում են կրել իրենց սրտին ցեղասպանության չսպիացող վերքը: Պատմական արդարության վերականգնման գործում Նորին Սրբությունը կարևորեց ջանքերի մեկտեղումը, միմյանց զորակցելը հանուն երկու ժողովուրդների իղձերի և երազների իրականացման:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արքեպիսկոպոսին տեղեկացրեց նաև Տիեզերական Պատրիարքության հետ առկա սերտ կապերի և Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Տիեզերական Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած այցելությունների մասին, ներկայացրեց Քրիստոսի Եկեղեցու բազմազանության վերաբերյալ իր մտորումները:
Խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթեց սիրո և գործակցության մեջ Եկեղեցիների կապերի զորացման համար, որպեսզի միասնաբար կարողանան դիմագրավել աշխարհին հուզող բոլոր դժվարությունները` առաջնորդելով մարդկությանը համերաշխության, խաղաղության և արդարության ճանապարհներով` Տեր Հիսուս Քրիստոսի փառքի համար:
Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրենեոս Արքեպիսկոպոսին ընծայեց Աստվածամոր սրբապատկեր և պանակե:
Կրետեի նահանգապետը ևս ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե` վերահաստատելով, որ Կրետեի ժողովուրդը հայ համայնքի հետ մեկ ամբողջություն է և միասին աշխատում են մեկ նպատակի` ավելի լավ ու բարօր կյանքի համար:
Ջերմ զրույցից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի ուղեկցությամբ այցելեց Հերակլիոնի Սուրբ Մինաս մայր տաճար, ապա Սուրբ Կատարինե պատմական տաճար-թանգարան:
Նույն օրը երկու հովվապետերը հոգևորականաց և Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու վարչության անդամների ուղեկցությամբ այցելեցին Կրետեի հնագույն վանքերից Էպանոսիֆի վանքը, ուր տաճարում մոմավառությունից հետո Վեհափառ Հայրապետին ներկայացվեց վանաբնակների առօրյան ու գործունեությունը:
Վերջում միաբանները վանքի սեղանատանը մեկտեղվեցին սիրո սեղանի շուրջ` ստանալով Հայոց Հովվապետի օրհնությունը:

Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դուք սիրում եք, երբ Ձեզ գովում են. Գաբրիելյանը` ՎարդևանյանինԱվտոմեքենայում բռնկված հրդեհը հրշեջ-փրկարարները մարել ենՎենսը խոստովանել է Նեթանյահուի հետ տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանը հայտնել է առավոտյան ստացած «տարօրինակ» նամակի մասին Աչքով տալ պետք չի, սաղ պարզ ա․ Արամ ՎարդևանյանՄոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը ԿապանումԹրամփը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ 8 տարի իշխանության եք, երկար իշխանության լինելը լավ տեղ չի տանում․ Արամ ՎարդևանյանՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորըՍայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԳուտերեշը Հիրոսիմայում իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ի մեղքը քաղաքի ռմբակոծության համար «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասինՏիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եքԷսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ ՓաշինյանԿոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմԴատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեինՓաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ումԵրեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվենԿարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբԿաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանԳնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց
Ամենադիտված