Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Խայտառակ հաստիքացուցակ, բոյկոտ, ամենաթողություն. ի՞նչ է կատարվում Երևանի քաղաքապետարանում

Քաղաքական

Այսօր ժամը ութին Երևանի քաղաքապետարանում պետք է տեղի ունենար ֆինանսավարկային հանձնաժողովի նիստ, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետ Հայկ Մարությանի բերած բյուջեի նախագծի փոփոխության ու հաստիքացուցակի հարցը: Սակայն «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների բոյկոտի արդյունքում նիստը տեղի չի ունեցել։

Տեղի ունեցածի մանրամասների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ, ով նշեց, որ ժամը 20։00-ին «Լույս» և «ԲՀԿ» խմբակցությունների ավագանու անդամները եղել են նիստերի դահլիճի մոտ, որտեղ քաղաքապետն իր ֆրակցիայի հետ ժողով-քննարկում էր անցկացնում։

«Տասը րոպե անց մեկ-երկու ավագանու անդամներ դուրս եկան, ասացին՝ կներեք, հեսա կավարտենք, սպասեք և այլն, դա էլ նորմալ չէր, բայց մենք շարունակեցինք սպասել։ Մի քանի անգամ ներս ու դուրս արեցին և ասացին, որ հանձնաժողովի նիստը տեղի չի ունենալու, որովհետև իրենք ներսում քննարկում են անում։ Այսինքն, քաղաքապետարանը որոշ չինովնիկների համար դարձել է իրենց «հոր դուքյանը»։ Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ, քան ժողովուրդի լեզվով ասած՝ «հոր դուքյանը»,- մանրամասնեց Վարդանյանը։

Ավագանու անդամը նշեց, որ նիստերի դահլիճի մոտ վեճ է սկսվել, որի ընթացքում ավագանու իմքայլական մի քանի անդամներ գռեհիկ պահվածք են ցուցաբերել։

«Այդտեղ վեճ սկսվեց, մենք մեր բան ու գործը թողած, երեկոյան 8-ին գնում ենք նշանակված նիստին, սպասում ենք կես ժամ ու դրանից հետո իրենց քմահաճույքով նիստը տեղի չի ունենում։ Այդ ժամանակ մենք հարցրինք՝ դուք բոյկոտո՞ւմ եք, ասացին՝ այո՛, համարեք, որ բոյկոտում ենք։ Ըստ էության, «Իմ քայլը» խմբակցության ավագանին այսօր բոյկոտեց իր քաղաքապետի կողմից բերված նախագիծը։ Այնտեղ վիճաբանություն տեղի ունեցավ, շատ գռեհիկ պահվածքով իրենց դրսևորեցին «Իմ քայլի» որոշ անդամներ։ Առհասարակ, իրենք պետք է քննարկեն և հասկանան, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, քանի որ օր օրի մթնոլորտն ավելի է վատանում։ Սա ամենաթողություն է, որը օր օրի ավելի է խորանում։ Ես չգիտեմ, թե էսպես քաղաքային իշխանությունը, քաղաքապետի գլխավորությամբ, մինչև ուր է հասնելու։ Քաղաքապետը տեղից չշարժվեց այն պարագայում, երբ իրենց ավագանու անդամներից մեկը արդեն ձեռքերով հասնում էր տիկին Խաչատրյանին։ Քաղաքապետը անգամ հոնքը չշարժեց, չպտտվեց, չփորձեց հասկանալ՝ ինչ է կատարվում այդտեղ։

Հարցին, թե ըստ ավագանու անդամի, ո՞րն է բոյկոտի պատճառը, Վարդանյանը պաասխանեց․

«Մարդիկ ֆրակցիայի նիստ էին անում ու, երևի թե, հարկ չհամարեցին ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Երևի իրենց մոտ քննարկումները շատ թեժ են հաստիքացուցակի հետ կապված, որը ուղղակի խայտառակություն է։ Բարձրացնել բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերը, ընդ որում՝ հայեցողական պաշտոնների։ Բարձրացնել վարչական շրջանի ղեկավարի տեղակալի աշխատավարձը, որն ավելի բարձր է, քան մի ամբողջ մարզի մարզպետի աշխատավարձը։ Դա առնվազն աննորմալ է։ Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը՝ մենք ամենևին էլ դեմ չենք, բայց եթե քաղաքապետարանի  միջին օղակների աշխատավարձը բարձանում է 25-30 տոկոսով, իսկ նոր նշանակված փոխքաղաքապետեր, վարչական շրջանների ղեկավարներ, նրանց տեղակալներ ստանան ահռելի գումարներ մեր ոչ ճկուն բյուջեից՝ աննորմալ է»։

Վարդանյանի կարծիքով «Իմ քայլը» խմբակցությունում ևս դժգոհություններ են առաջացել։

«Իրենք էլ չգիտեն, թե ինչ անեն իրենց իսկ բերած քաղաքապետի հետ։ Կարծում եմ՝ տարաձայնություններ կան, այնուամենայնիվ, մայիսի 8-ի արտահերթ նիստը կտա բոլոր պատասխանները»,- եզրափակեց Վարդանյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված