Ձեր ինտուիցիան այս հարցում ևս լավ չի աշխատում. Անի Սամսոնյան (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված՝ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է:
ԱԺ իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց.
«Հարգելի խորհրդականներ, դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ առավոտից երեկո լծված էիք դրա արդարացումներով, դրա գոյությունը փրկելու գործին: Ուժային կառույցների խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու ձեր արդարացումները ձախողվեցին»:
Անդրադառնալով ընդդիմության առաջարկների ընդունմանը ԱԺ-ի կողմից՝ Անի Սամսոնյանն ասաց. «Ես ողջունում եմ ձեր նոր մշակույթը, բայց այն դեռ կարծես կաղում է, ձեր ինտուիցիան այս հարցում ևս լավ չի աշխատում»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)