ԱԺ-ում քննարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքը (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը «Լուսավոր Հայաստան» խմբակկցության պատգամավոր Մանե Թանդիլյանն է:
«Ներկայումս սպառողական կրեդիտավորման մասին օրենքների պահանջները կիրառվում են 100 000 դրամից մինչև 10 000 000 դրամ սպառողական վարկերի վրա, համաձայն որի՝ այն քաղաքացիները, որոնք կնքում են գումարային այս հատվածի պայմանագիր, ունեն օրենքով նախատեսված իրավունքներ, մասնավորապես վարկատուի կողմից պայմանագրում պարտադիր ներառվում է արդյունավետ տոկոսադրույքի մասին տեղեկություն, հաճախորդը պարբերաբար ստանում է քաղվածքներ, ինչպես նաև խախտման դեպքում իրավունք ունի դիմելու ֆինանսական հաշտարարին և մի շարք այլ դրույթներ, որոնցով սպառողները պաշտպանված են այս օրենքի շրջանակներում: Նախնական տարբերակով մենք առաջարկում էինք հանել սահմանափակումները, ինչպես մինչև 100 000 դրամ վարկ վերցնողների, այնպես էլ 10 000 000 դրամից ավել սպառողական վարկեր վերցնելու համար: Հանձնաժողովի նիստի քննարկման ժամանակ առաջարկ եղավ հանելու դեպքում 10 000 000-ը դարձնել 15 000 000»,-ասաց Թանդիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)