Ջեյմի Վարդին` Անգլիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)
Սպորտ
«Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին ճանաչվել է Անգլիայի առաջնության՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ ամիս 32-ամյա խաղացողը մասնակցել է 4 հանդիպման և հեղինակել 5 գոլ:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վարդին ընդհանուր առամամբ մասնակցել է 33 խաղի, խփել է 18 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Ապրիլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Էդեն Ազարը («Չելսի»), Ջորդան Հենդերսոնը, Մոհամեդ Սալահը (երկուսն էլ` «Լիվերպուլ»), Էմերիկ Լապորտը («Մանչեսթեր Սիթի»), Շեյն Լոնգը («Սաութհեմփթոն»), Այոսե Պերեսը («Նյուքասլ») և Քրիս Վուդը («Բյորնլի»):


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)