«Փաստ». Հանձնարարական է իջել՝ կանխատեսել սցենարները
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Մոսկվայից ստացված տեղեկությունների, ռուսական վերլուծական կետրոններին, հատկապես նրանց, որոնք աշխատում են ուժային կառույցներին կից, հանձնարարություն է իջել՝ վերլուծել եւ կանխատեսել ՀՀ-ում մինչեւ տարեվերջ հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները եւ դրանց արդյունքում հնարավոր քաղաքական զարգացումներն ու վերադասավորումները: Հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ վերադասավորումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես ղարաբաղյան եւ իրանյան թնջուկները:
Ուշագրավ է այն փաստը, որ հանձնարարությունը տրվել է Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցից հետո: Փորձագետները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է Երեւանում զգացել ՌԴ վարչապետը, կամ ի՞նչ տեղեկատվության են տիրապետում ռուսները, որ հանձնարարական են տվել իրենց ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)