Պաշտպանի միջնորդությամբ «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները
Իրավունք
«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով, այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է տեղեկություն, որ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղը վճարել է քաղաքացիների հասանելիք գումարները։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)