Չգիտեմ, թե տղաներն ինչպես դա արեցին. Կլոպը` «Բարսելոնա»-ին հաղթելու մասին
Սպորտ
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակի մասին:
«Այս հանդիպումը, իսկական ներկայացում էր: Ես խաղից առաջ տղաներին ասեցի, որ հաղթելն անհնար է, բայց ոչ ձեզ համար: Իմ կյանքում շատ հանդիպումներ են եղել, բայց նման խաղ չեմ հիշում: Չգիտեմ, թե տղաներն ինչպես դա արեցին»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը 4:0 հաշվով հաղթել է կատալոնացիներին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ չեմպիոնական գավաթի համար կմրցի «Այքաս»-«Տոտենհեմ» զույգի հաղթողի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան