Հայտնաբերվել է ԱԺ-ի նամակների բաժնի ավագ մասնագետի դին՝ երկաթյա ձողից սավանով կախված
Հասարակություն
Մայիսի 7-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 46-ամյա Ն. Ա.-ի դին։
Փաստի առթիվ քննիչ Բելիչկովի կողմից նյոթեր են նախապատրաստվում։
Ըստ աղբյուրի՝ Ն. Ա.-ն աշխատում էր ՀՀ ազգային ժողովում՝ որպես նամակների բաժնի ավագ մասնագետ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան