Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի ռեժիմն ամրապնդելու մասին Վիեննայի հայտարարությանը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպերին, որոնց հետևանքով հակառակորդի կրակոցներից  վիրավորվել են հայ զինծառայողներ: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ վերջին երկու ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում:

«Բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ կայունությունը և հանդարտությունը պահպանվում է: Մենք հետևյալ իրավիճակի մեջ ենք, դուք գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ադրբեջանի նախագահի միջև: Ես այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, մենք ինֆորմացիաներ ենք փոխանակում, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե, այդտեղ, ինչպես միշտ, կան փոխադարձ մեղադրանքներ:  Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասկանալ իրավիճակը, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում: Ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Վիեննայի հայտարարությանը կողմերը պետք է հավատարիմ մնան, իսկ այնտեղ արձանագրել են, որ հրադադարը պետք է պահպանվի և ամրապնդվի:  «Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում, արդյոք կողմերից մեկը տվե՞լ է հրաման ապակայունացնել իրավիճակը, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ապակայանունում իրավիճակը: Չնայած ես դա ապակայունացում չէի անվանի, այո, որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում: Ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություններ կան, դեպքեր են արձանագրվում, ես ասում եմ՝ փոխադարձ մեղադրանքներ կան, հիմա մենք աշխատանքային կարգով պետք է փորձենք հասկանալ, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով մենք այդ կոմունիկացիաները փորձում ենք ապահովել և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,- ընդգծեց նա:

ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի: Նրա խոսքով՝ դա կա, չի փոխվել, և քանի դեռ հարցը կարգավորված չէ, չի փոխվելու: «Սա նշանակում է, որ այս ինֆորմացիան բոլորս, այդ թվում՝ ես, պաշտպանության նախարարը, զինված ուժերի  գլխավոր շտաբի պետը ի գիտություն ենք ընդունել»,- ասաց Փաշինյանը:

Ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող:

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված