Խնդրում եմ միջոցներ տրամադրել, որ Ազգային կինոկենտրոնը քոչվորի նման մի տեղից մյուսը չգնա. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողը Նաիրա Զոհրաբյանն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ելույթում նշեց, որ Կինոյի օր ունենալը կարևոր է, բայց պետք է նարև ուշադրություն դարձնել Ազգային կինոկենտրոնի վիճակին:
«Քանի որ խոսք գնաց կինոյի մասին, կառավարության անդամներին կոչ կանեմ ուշադրություն դարձնել Ազգային կինոկենտրոնին: Այսօր Ազգային կինոկենտրոնը չունի շենք, վարձակալում է տարածք: Խնդրում եմ միջոցներ տրամադրել, որ Ազգային կինոկենտրոնը մնա մի վայրում, քոչվորի նման մի տեղից չգնա մյուս տեղ»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)