Կտրելուն չի հասնի
Քաղաքական
Հայաստանի գործադիր իշխանությունը մեկ մարմին է, որը ղեկավարում է վարչապետը: Այնտեղ չկան առանձին թևեր և չեն կարող լինել: Այս մասին մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Դավիթ Սանասարյանի հետ կապված քրեական գործով պայմանավորված՝ իշխանության ներսում ձևավորվել են ինչ-որ թևեր:
«Ես նմա՞ն եմ մի մարդու, ով վարչապետ է և իր կառավարման օրոք իշխանության ներսում կան թևեր: Հայաստանի գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր: Հայաստանի կառավարությունը միասնական մարմին է, և եթե փորձեն առաջանալ թևեր, ապա ես դրանք կկտրեմ: Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը: Բացառում եմ, որ որևէ պարագայում թույլ տամ երկրում անկառավարելի վիճակներ, քաոսներ, ինտրիգներ… կտրելուն չի հասնի: Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)