Չեք կարծո՞ւմ, որ Դուք՝ որպես նախարար, առաջինը պետք է օրինակ ծառայեք (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն է:
Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում ավելացված արժեքի հարկից ազատվող ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը կամ օտարումը՝ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը: Նախագծի նպատակը բնապահպանական է, միտված է շրջակա միջավայրրի աղտոտման նվազեցմանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության Արտյոմ Ծառուկյանը հետևյալ հարցն ուղղեց նախարարին.
«Քանի՞ մեքենա այսօր ունի բնապահպանության նախարարը իր հաշվեկշռում և այդ մեքենաներից պլանավորո՞ւմ եք արդյոք անցնել էլեկտրական շարժիչով մեքենաների, որովհետև որպես բնապահպանության նախարար եթե առաջնություն եք տալիս օդի աղտոտվածության դեմ պայքարին, որի մասով խրախուսում եք էլեկտրական շարժիչով մնեքենաների ներմուծումը և ազատում եք հարկերից, չեք կարծո՞ւմ, որ Դուք՝ որպես նախարար, առաջինը պետք է օրինակ ծառայեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)