Եթե որևէ մեկին թվում է՝ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքը ավելի ծանր է, քան Քոչարյանինը՝ սխալվում է (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով փաստին, որ նախօրեին Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով, հայտարարեց, որ այսօր բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Վարչապետը նաև նշեց, որ եթե որևէ մեկին թվում է՝ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքը ավելի ծանր է, քան Քոչարյանինը՝ սխալվում է, և որ դե յուրե Քոչարյանին մեղասգրվող արարքը շատ ավելի ծանր է։
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)