Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցին խառնվեք կամ ինձ երկիրը ծախելու մեջ մեղադրեք. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
«Ղարաբաղի հարցում կարևոր որոշումներ կայացնողը պիտի լինի ժողովուրդը` տեսակապով, հանրահավաքով կամ այլ մեթոդով: Ինչ մեդալ ուզում է դոշներիդ կախած լինի. այո´, ժողովուրդն է որոշելու Ղարաբաղի հարցը»,-այս մասին մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նկատեց, որ երբ ինքը բանակցությունների է գնում, երկիրը թալանողներն իրեն մեղադրում են երկիրը ծախելու մեջ:
«Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցին խառնվեք կամ ինձ հողերը ծախելու մեջ մեղադրեք: Սերմացու գողացող մկներն իրավունք չունեն խոսել Ղարաբաղի մասին»,- ասաց Փաշինյանն ու հավելեց՝ սխալվելուց ոչ մեկը երաշխավորված չէ, բայց իրենք ռազմավարական սխալներ չեն արել:
«Նենգ մտադրություններ, չարամտություն չկա, ուստի, կարծում եմ` մեր սխալները կառավարելի կլինեն»,- ասաց վարչապետը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)