Ինչո՞վ է պայմանավորված քաղցկեղի այս կատաստրոֆիկ երիտասարդացումը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Նախագծի նպատակը «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելն է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախարարին հետևյալ հարցն ուղղեց.
«Երկու հիվանդանոցների մասին մանրամասն տեղեկատվություն ունեմ նաև որպես նախկին լրագրող: Հիվանդանոցները գտնվում են ողբերգական վիճակում: Միֆ է, որ այդ հիվանդանոցներում տրվում է բարձրակարգ սպասարկում: Մենք կողմ ենք, որ այդ հիվանդանոցները հանվեն մասնավորեցման ցանկից: Պետությունը լրացուցիչ գումարներ հատկացնելո՞ւ է, որպեսզի այդ հիվանդանոցները դառնան իսկապես ժամանակակից կլինիկաներ: Եվ, ի վերջո, ինչով է պայմանավորված քաղցկեղի այս կատաստրոֆիկ երիտասարդացում»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)