Երևանում մանկապարտեզներ են սեփականաշնորհվել. կա՞ն հարուցված քրգործեր. Մարուքյանը՝ դատախազին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է ՀՀ Դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցողը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով դատախազին, ասաց.
«Իմ հարցը կապված է հրապարակված մի հետաքննության հետ, որտեղ բացահայտվել էր, որ Երևան քաղաքում մանկապարտեզներ են սեփականաշնորհվել, բայց մենք գիտենք, որ Երևանում երեխաները տարիներով հերթ են կանգնում, որ գնան մանկապարտեզ: Արդյոք չպետք է պետական շահերի պաշտպանության շահերի շրջանակներում այդ գույքի սեփականաշնորհման հիմքերն ուսումնասիրելով, գույքը քրգործերի շրջանակներում ետ վերադարձնել: Կա՞ն հարուցված քրգործեր և ի՞նչ ուղղությամբ է գնում մեր դատախազությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)