Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ. Փաշինյան
Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ: Հեղափոխությունից մեկ տարի անց հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ հետ հարաբերություններն, ըստ էության, մայիսի 7-ին սկսվեցին նոր ֆորմատով՝ աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն:
«Մենք յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում ենք, որ մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին, իսկ ՀՀ-ն այսօր նոր կարգավիճակ ունի: Հայաստանն այսօր առաջատար ժողովրդավար երկիր է և մենք բոլոր հարաբերություններում պիտի հենվենք այս իրողության վրա»,-ասաց վարչապետը:
Ամուլսարին անդրադառնալով՝ Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրն ազգային շահին համապատասխան լուծում կստանա:
Լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առաջիկայում հանդիպումներ սպասվո՞ւմ են, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդ մասին տվյալներ չունի:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)