Երևանում Չինաստանի քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքը բացահայտվել է Բացահայտվել է «Շևրոլեից» կատարված գողությունը․ Երևանի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է Սուրեն Պապիկյանի պատասխանը ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին. Իրանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին (տեսանյութ) Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանի կյանքին սպառնացող խնդիրներ կարող են առաջանալ. Անուշ Պողոսյանն ահազանգում է (տեսանյութ) «Nissan Murano»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 3 վիրավոր Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ․ Փաշինյան Ջրային պարեկները ապօրինի որսած 222 կգ սիգ են հայտնաբերել Ռուսներն առաջատարն են 2025-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով Մասյացոտնի թեմը պաշտոնական նոր էջ ունի 

Հեղափոխականների «կռուտիտները»

Հասարակություն

Հեղափոխության առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում էին անձնուրաց ու սոված հեղափոխականների տպավորություն թողնել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Դա է պատճառը, որ այս մեկ տարվա ընթացքում վերջիններս ստիպված են լինում տարատեսակ արդարացումներ ներկայացնել ձեռքբերված սոցիալական ստատուսի վերաբերյալ։

Վերջին դեպքը կապված է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, երբ վերջինիս նկատել էին քաղաքում շրջելիս 150 000 դոլար արժողության Mercedes-AMG GT C Roadster մոդելի շքեղ ավտոմեքենայով։ Աղմուկ հանած այս դեպքին արձագանքելով Սարգսյանը պատասխանել էր․ «Ես այդպիսի մեքենա ունենալ չէի կարող․ ընկերոջս մեքենան է: Մի պահ իրեն լավ չէր զգում, ես եմ վարել։ Ռուսաստանից էր եկել մեկ օրով»։

Որոշ ժամանակ առաջ էլ տեղեկություններ տարածվեցին, որ Հայկ Սարգսյանը  31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց է կրում, սակայն այդ մասին նշված չէ նրա հայտարարագրում։ Ավելի ուշ Սարգսյանն անդրադառնալով ժամացույցի մասին շրջանառվող լուրերին և իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պատրաստ է վաճառել այն 2000 դոլարով։

Օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ իշխանական մեկ այլ պատգամավոր 18․000․000 դրամանոց ժամացույց է կրում։ Խոսքն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, ով, ըստ աղբյուրի, կրում է 38000 դոլար արժեցող Rolex ֆիրմայի շքեղ ժամացույց, որը համարժեք է 18.500.000 ՀՀ դրամի։

Պետական վերաhսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն էլ մամուլի ասուլիսի ընթացքում չհերքեց, թե ինչ ապրանքանիշի և արժեքի կոստյում է հագել: Ըստ փորձագետների, այն «Ստեֆանո Ռիչիի» ապրանքանիշից է՝ արժեքը 3 մլն դրամ։ «Էդ ով որ ասում է, ես կնվիրեմ նրան։ Իսկապես, լավ է իմ նասկիները չեն տեսնում, թե չէ դրա վերաբերյալ ինչ-որ բան կասեն»,- ասել էր Սանասարյանը։ Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր կոստյումների գինը չի գերազանցում 200 000 դրամը։

Սանասարյանն «ամոթալի սուտ» էր որակել նաև շքեղ մեքենա ձեռք բերելու կամ նվեր ստանալու մասին լուրերը՝ նշելով, որ ինքը շքեղամոլությամբ չի տառապում․ «Որևիցե մեկը չի կարող ստուգման արդյունքում ինձ նվեր տա, որ ես ստուգումը չտեսնեմ, կամ այլ նպատակներով։ Ես պետական պաշտոնյա եմ, որևիցե նման նվերներ չեմ ընդունում»։

 

Նկատենք, որ նոր իշխանության ներկայացուցիչների կողմից պարզաբանումներ և արդարացումներ ներկայացնելու պրոցեսը սկսվել է հենց հեղափոխական գործիչ Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա այն կարկառուն քաղաքական գործիչն էր, ով ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր այն ժամանակվա իշախանության ներկայացուցիչների արած ծախսերը։ Հատկանշանակ է՝ ռուս լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի ներկայացրած պարզաբանումը իր կրած ժամացույցի ու կոստյումների վերաբերյալ։ Նա պատմել է, որ ձեռքի ժամացույցն իրեն 3 տարի առաջ նվիրել է կինը և արժե մոտ 200 դոլար, իսկ իր կրած կոստյումներն իր հին կոստյումներն են։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը 50 հազար դոլար արժողությամբ ժամացույց է կրում՝ ներկայացնելով դրանց արժեքները։ Ձախ կողմինը Երևանի AWI խանութում վաճառվում է 76 հազար դրամով, իսկ աջ կողմինը՝ 105 հազարով:

Գրեթե 2 ամիս առաջ էլ վարչապետն անդրադառնալով սպառողական վարկերին, հայտարարել էր, որ իրենց տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ վարկով են առել․ «Ամիսը 6000 վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա, ինչի՞ միանգամից 300 հազար տաս, եթե կա այդ տարբերակը: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք առել»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքել էր. «Էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին»: Թեմային անդրադարձել էր նաև Միրզոյանի կինը, ապա պատասխանելով մեկնաբանություններով արված հարցին՝ նշել, որ իրենք մինչև հիմա հեռուստացույց չունեն։

Սակայն ինչպես ասում են՝ «ստի ոտքը կարճ է»․ կարճ ժամանակ անց համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ Միրզոյանը փոշեկուլով տան հատակն է մաքրում, իսկ հետևում երևում է ժամանակակից հեռուստացույցը։ 

Քննադատությունների թիրախում հայտնվել է նաև Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Վերջինիս վերագրում էին $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի․ «Ահա այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը $100-250: Նշեմ նաև, որ քանզի Արցախ այցի մասին տեղեկացա այցից 2 օր առաջ, իսկ իմ պայուսակները սպորտային պայուսակներ են (cross-body կամ backpack` ռյուկզակ) և ես ժամանակ չունեի այցին համապատասխան պայուսակ ձեռք բերել, իր պայուսակը 2 օրով սիրով տրամադրեց քույրս` Alvinaն:

Վերարկուս էլ MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր․ Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով», - պարզաբանել էր նա։

Այս տարվա սկզբին կրքերը թեժացան ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և նրա որդու՝ Հարություն Մաշադյանի անվան շուրջ: Լուրեր տարածվեցին այն մասին, թե ինչպես կարող էր «23 տարեկան տղան, ով հազիվ մի ԲՈՒՀ ավարտած լինի, չի ծառայել  բանակում, բայց նշանակվում է Երևանի կայազորի զինվորական դատախազ»: Քննարկումներն ավելի թեժացան, երբ հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Մաշադյանը «բարեկամական» կապ ունի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, սակայն վերջինս պարզաբանեց, որ Ռաֆիկ Մաշադյանը իր խորթ մորաքրոջ թոռն է. «Ես նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին՝ հարազատի հուղարկավորության ժամանակ»,- ասվում էր պարզաբանման մեջ: 

Անդրադառնալով Հարություն Մաշադյանի նշանակմանը, նշենք, որ դատախազությունը պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ 1995թ. ծնված Հարություն Մաշադյանը ոչ թե Երևանի կայազորի զինվորական դատախազն է, այլ դատախազության դատախազ: Հանրության մոտ զավեշտ էր առաջացրել այն, որ դատախազությունը կարևորագույն թեման թողած ընկել է մանրուքների հետևից և մեկը մյուսի հետևից, ըստ էության, էական որևէ պատասխան չպարունակող պարզաբանումներ էր ներկայացնում: «Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»,- ի վերջո, անդրադառնալով Հարություն Մաշադյանի տարիքին՝ հայտարարեց դատախազության կողմից:

Դեռևս հոկտեմբեր ամսին էլ պարզվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար 2018 թ-ին մոտ 35 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Այսինքն՝ հենց այն ժամանակ, երբ Ավինյանը պաշտոնի է նշանակվել: Նկատենք նաև, որ փոխվարչապետի ընկերության հետ համաձայնագիր կնքած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Այստեղ արդեն, կասկածներ էին առաջացել, որ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գևորգյանին տեսել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի մամուլի խոսնակն անդրադառնալով տեղեկություններին, փորձել էր պարզաբանում ներկայացնել՝ նշելով. «Կասկածամտությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե վերջին փուլ հասած լինեին 4-5 ընկերություններ և դրանցից հաղթողներ ճանաչվեին 1-2 ընկերություն, այդ թվում՝ «Իրիգեյթ»-ը: Բայց վերջին փուլ հասած 33 հայտատուների մեջ ճանաչվել 27 հաղթողներից մեկը այդքան էլ մեծ հերոսություն չէ»:

Նյութը պատրաստեց Սոնա Հարությունյանը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում Չինաստանի քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքը բացահայտվել էԲացահայտվել է «Շևրոլեից» կատարված գողությունը․ Երևանի 55-ամյա բնակիչը ձերբակալվել էՄի երկիր դեմ է արտահայտվել Եվրամիության և Ռուսաստանի միջև երկխոսությանըԹրամփի նախկին խորհրդականը բացահայտել է ԵՄ-ի ծրագիրը Սուրեն Պապիկյանի պատասխանը ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին. Իրանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին (տեսանյութ)Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերելԱրթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք էՊատգամավորը Ռուսաստանում չի տեսնում տնտեսական իրավիճակի բարելավման հեռանկարFT․ Եվրոպայում անհանգստացած են՝ արդյոք Թրամփը կշարունակի աջակցել Ուկրաինային խաղաղությունից հետոՄասկը հայտարարել է՝ SpaceX-ի նպատակը այլմոլորակայինների հետ հանդիպումն էBoeing-ի գլխավոր մրցակիցը ավելացրել է ինքնաթիռների մատակարարումներըԿուզբասի ղեկավարը հայտարարել է Նովոկուզնեցկում երեխաների մահվան դեպքերից հետո ընդունված որոշման մասինՈւկրաինան դրոններով հարվածել է Սև ծովում գտնվող երկու նավթատարիՖրանսիան վախեցել է մնալ «խաղից դուրս» Գերմանիայի պատճառով. Bloomberg2025-ին Ռուսաստանում ամենապահանջված ավտոմեքենան կրկին դարձել է Lada Granta-նՀարավային Կորեայի նախկին նախագահի համար պահանջվել է մահապատիժԵրեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանի կյանքին սպառնացող խնդիրներ կարող են առաջանալ. Անուշ Պողոսյանն ահազանգում է (տեսանյութ)Թրամփի ծաղրից հետո Մարկո Ռուբիոն կրել է իր չափսից մեծ կոշիկԴանա Բորիսովան խոստովանել է, որ դստերը վիրավորել է քաշի պատճառով«Nissan Murano»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 3 վիրավորՃապոնիայի իենը կտրուկ անկում է ապրել՝ հասնելով դոլարի նկատմամբ նվազագույն մակարդակիԴանիան արձագանք է առաջարկում Թրամփի՝ Գրենլանդիան վերահսկելու հավակնություններինՉինաստանն ԱՄՆ-ին պատասխան է խոստացել Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ․ ՓաշինյանԱՄՆ-ն քողարկել է ինքնաթիռը Կարիբյան ավազանում գործողության համար․ NYTՋրային պարեկները ապօրինի որսած 222 կգ սիգ են հայտնաբերելՌԴ-ում հայտնել են՝ երեկվա թշնամիներին և անշնորհակալ դաշնակիցներին պաշտպանելը հին ռուսական ավանդույթ էՌուսներն առաջատարն են 2025-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվովՄերցը կանխատեսել է Իրանում «ռեժիմի» անխուսափելի ավարտըԳերագույն Ռադան պաշտոնանկ է արել Դենիս ՇմիգալինՄամուլ․ ԱՄՆ-ն ձեռք է բերել զենք, որը կարող է առաջացնել «Հավանայի սինդրոմ»«Կկապի Կիևի ձեռքերը»․ ԵՄ-ում պառակտում է առաջացել Ուկրաինայի համար զենքի գնումների շուրջԲրիտանիայի նոր քայլը Ռուսաստանի դեմ զարմացրել է ԱրևմուտքինՆևրոլոգը նշել է քնելու այն դիրքը, որը կարող է վնասել առողջությանըԻրանին սպասվում է արագ իշխանափոխություն․ ՄերցՍպասվում է սննդամթերքի կտրուկ թանկացում․ գները կարող են աճել մինչև 30 տոկոսովՄասյացոտնի թեմը պաշտոնական նոր էջ ունիՍանկտ Պետերբուրգում նկատել են սառցե «ուրվական»Արևմուտքում նախազգուշացրել են մոտեցող միջուկային պատերազմի մասին (տեսանյութ)Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած ԱՄՆ-ում բողոքի ցույցերը հանգեցնում են քաղաքական ճգնաժամի․ SohuԱղվան Հովսեփյանի խափանման միջոցի գրավի չափը դատարանի որոշմամբ նվազեցվեց․ փաստաբանԲացահայտվել են «Հայանտառ»-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր. ՀակակոռուպցիոնԱզատավանի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Ես չափազանց անկեղծ եմ, ես չեմ կարող մահերի հետ հաշտվել, Ազատի դեպքն ինձ համար ողբերգություն է, բայց քննող մարմինը ես չեմ. Պապիկյան (տեսանյութ)ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբՍև լճի հատվածում մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց չեն ստուգվում․ Պապիկյան (տեսանյութ) Կարեն Շաքարյանը պատվախնդիր սպա է, Պապիկյանը՝ ուխտերթին մասնակցած զինվորականի մասին (տեսանյութ) Որպես ո՞վ եմ մասնակցել ուխտերթին. որպես կառավարության անդամ, որպես պաշտպանության նախարար. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Ամենադիտված