Աշխատելու տեղ մենք դեռ շատ ունենք. Մակունց
Քաղաքական
«Հաշվի առնելով այն արդյունքները, որոնք պաշտոնապես հրապարակվեցին այսօր, ես ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում կառավարության և, առհասարակ, նոր իշխանության մեկ տարվա գործունեությունը»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` հակիրճ ամփոփելով իրենց իշխանության մեկ տարվա ընթացքն ու արձանագրված թերություններն ու հաջողությունները:
Նրա խոսքով՝ կան մի շարք դրական արդյունքներ, որոնք տեղ չեն գտել հրապարակված 100 փաստերում:
Լիլիթ Մակունցը նշեց, որ հրապարակված փաստերով չեն սահմանափակվելու. «Մեզ չպիտի կանգնեցնեն կամ հետ պահեն հրապարակված փաստերը, այլ ընդհակառակը` պիտի ավելի եռանդուն աշխատենք: Անելիքներ շատ կան բոլոր ոլորտներում: Հաշվի առնելով մեկ տարվա քաղաքական դրությունները, և թե որքան ընտրություններ տեղի ունեցան, պետք է արձանագրենք, որ հրապարակված արդյունքները շատ կարճ ժամանակում են գրանցվել: Այդուամենայնիվ, ես կարծում եմ, որ աշխատելու տեղ մենք դեռ շատ ունենք»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը:
Ամփոփելով իր խոսքը, Մակունցը նշեց, որ իրենց գործունեության մեջ թերացումներ էլ կան` դրանք աշխատանքներ են, որոնք դեռ պիտի ավարտին հասցվեն:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)