Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Սանկտ Պետերբուրգի մրցաշարում
Սպորտ
Սանկտ Պետերբուրգում մեկնարկած «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել: Վերջինս դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան