Միայնակ մայրը մահացել է այլոց երեխաներին այրվող ինքնաթիռից փրկելու ժամանակ
Արտակարգ Պատահար
«Շերեմետևո» օդանավակայանում՝ ինքնաթիռի աղետի ժամանակ, հերոսաբար զոհվել է ՌԴ Մուրմանսկ քաղաքի բնակչուհի, միայնակ մայր Ալբինա Պիլիպչուկը:
Հանրային կապերի մասնագետ Ալբինա Պիլիպչուկը աշխատանքի բերումով գործընկերուհու հետ միասին մեկնել էր Մոսկվա:
Մայիսի 5-ին նրանք հետ էին վերադառնում Մուրմանսկ: Ինքնաթիռում Ալբինան նստում էր 9-րդ շարքում: Երբ հրդեհով բռնկված սուպերջեթը վայրէջք էր կատարում, ուղևորները խուճապահար վազում էին դեպի ելքը, բայց Ալբինան այլ կերպ վարվեց:
Մայրական սիրտը նրան ուղորդեց դեպի ինքնաթիռի պոչի հատված, որտեղ գոռում էին և օգնություն կանչում ինչ-որ մեկի երեխաները: Ալբինան հասկանում էր, որ նրանց օգնություն է պետք և չկարողացավ մերժել:
Հետագայում հենց այդտեղ էլ հայտնաբերվեց նրա դին. հայտնում է Mash լրատվականը: Ալբինան 10-ամյա որդի ուներ, ում նա միայնակ էր խնամում:
Պաշտոնական տվյալներով «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի աղետի ժամանակ զոհվել է 41 մարդ: Մինչև 11 տարեկան բոլոր երեխաները փրկվել են:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)