«Տոտենհեմ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում է (տեսանյութ)
Տեսանյութեր
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Այաքս»-ը հյուրընկալեց «Տոտենհեմ»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 3:2 հաշվով:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Մատեյս Դե Լիգտը (5') և Հակիմ Զիեշը (35'): Անգլիական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուկաս Մոուրան (55', 59', 90+6')` իր թիմին ապահովելով եզրափակչի ուղեգիր:
Նշենք, որ թիմերի միջև առաջին խաղում «Այաքս»-ը հաղթել էր նվազագույն հաշվով: Երկու խաղերի ընդհանուր հաշվում գրանցվեց 3:3 և մրցակցի հարկի տակ ավելի շատ խփած գոլերի շնորհիվ եզրափակիչ դուրս եկավ «Տոտենհեմ»-ը:
Չեմպիոնների լիգայի գավաթի համար «Տոտենհեմ»-ը կմրցի «Լիվերպուլ»-ի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան