Պետք է հարգեին Արցախի ներկա և նախկին նախագահների դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին. Վիտալի Բալասանյան
Արցախ
«Պետք է հարգեին Արցախի գործող և նախկին նախագահների դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին։ Նրանց դիմումը չէր վերաբերում ընդհանրապես քրեական գործը կասեցնելուն կամ հետապնդումը դադարեցնելուն։ Նրանց դիմումը վերաբերում էր նրան, որ գոնե այս օրերին բոլոր նախագահները մասնակցեին այս տոներին»,-այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
Հիշեցնենք, որ Արցախի գործող և նախկին նախագահները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը