Շատ մեծ գործեր կան արված. Երևանի քաղաքապետ
Քաղաքական
«Այսօր շատ կարևոր օր է, սա մեծ պատմություն է մեր հայ ժողովրդի համար: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մեջ մեծ լումա ունենք: Ես շատ հպարտ եմ ինձ զգում, որ մեր ազգի ներկայացուցիչ եմ, և այսքան հաղթանակներ ենք ունեցել: Հետագա մեր հաղթանակն արցախյան պատերազմում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ ազգն անպարտելի է»,- այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, թե վարչապետը 100 փաստ ներկայացրեց իր պաշտանավարման մեկ տարին լրանալուց հետո և իրեն մեղադրում են, որ ինքը փաստեր չի ներկայացնում, Մարությանը պատասխանեց. «Ես մեկ տարի չեմ պաշտոնավարում, այլ 6 ամիս, և շատ մեծ գործեր կան արված»:
Հարցին, թե իր ծրագրի առաջին կետը քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացո՞ւմն էր, Մարությանը հրաժարվեց պատասխանել և ասաց. «Բրիֆինգ է լինելու. բոլոր հարցերի պատասխանը կտամ»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)