Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը․ Զոհրաբ Մնացականյան
Քաղաքական
«Ես ոգևորվում էի` լսելով տարբեր գործընկերներից, նամանավանդ օտարերկրյա, թե որքան ուժեղ են իրենք զգում այդ հաղթանակի ոգին Հայաստանում, որ ոչ միայն պաշտոնական միջոցառումներ են լինում, այլ բնական արտահայտությունն է այդ հաղթական ոգու»,- այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հաղթանակ զբոսայգի եկած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարը նշեց, որ 600 000 հայ է մասնակցել Հայրենական պատերազմին և եթե ամեն շնչով հաշվենք՝ դա մեծագույն ներդրումներից մեկն է եղել հայ ժողովրդի՝ այդ պատերազմի, հաղթանակի կերտման գործում։
Խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք ստեղծելու ստորագրահավաքից՝ նախարար Մնացականյանը հայտարարեց, որ դեռևս խուսափում է մեկնաբանել, և նշեց, որ Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)