Այդ խոսքերը մեզ ուղղված չեն. Բագրատյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին
Քաղաքական
Բանակը փոփոխության է ենթարկվել այնքանով, որքանով հասարակությունը: Երբ մենք Արցախի ճանապարհին զրուցում էինք ժողովրդի հետ, ամենակարևորը, որ իրենք բարձրաձայնում էին՝ դա այն է, որ նրանք այլևս ազատ մտքով են արթնանում: Չեն մտածում, որ կարող է այնպիսի անթույլատրելի հնարքներ լինեն, որ եղել են նախկին իշխանությունների կողմից: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, անդրադառնալով այն հարցին, թե բանակում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել հեղափոխությունից հետո:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ միանալու է նոր ընդդիմադիր ուժերին, հնարավո՞ր է, որ իրենք ևս միանան Ռոբերտ Քչարյանին այդ բևեռի ձևավորման գործում, Բագրատյանը պատասխանեց. «Մենք այս հեղափոխության կրողներն ենք, մենք մասնակցել ենք հեղափոխությանը: Եթե մենք համաձայնվեինք նախկին ռեժիմի հետ, չէինք գնա հեղափոխության: Այնպես որ՝ այդ խոսքերը մեզ ուղղված չեն»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞ւմ է ապավինում Քոչարյանը, Բագրատյանը նշեց, որ պետք է հարցնել նրան:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)