Քոչարյանի և մյուսների գործով 1-ին դատական նիստի օրը հայտնի է
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ նշելով՝ փոփոխություններ լինելու դեպքում կտեղեկացնեն։
Նա նաև տեղեկացրեց, որ 2-րդ նախագահը մասնակցելու է դատավարությանը։
Դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:
Նշենք, որ դատավոր Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկ հայտնելուց հետո գործը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննելու է հենց նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)