Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներին Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց 

Կտրուկ ավելացվելու է ռազմարդյունաբերական նախագծերի ֆինանսավորումը․ Հակոբ Արշակյան

Քաղաքական

«Այս մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են եղել, որոնք, կարծում եմ՝ ակնհայտ են»,-ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրուցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նոր իշխանության մեկ տարվա գործունեությանը։

Նախարարը նշեց, որ հատկապես ճանապարհաշինության ոլորտում «խնամի, ծանոթ, ընկեր, բարեկամ» հարաբերություններով իրականացվող գործունեության ինստիտուտը ակնհայտորեն փոխարինվել է համակարգային լուծումներ առաջարկող մեխանիզմով․ «Մեզ հաճախ մեղադրում են, որ օրինակ՝ փոսալցման աշխատանքները դանդաղում են կամ տարբեր նախագծեր ինչու ենք ուշ սկսում և այլն։ Դրանք, իհարկե, արդարացի բողոքներ են, բայց պատճառն այն է, որ արդար մրցույթներ են տեղի ունենում և ժամանակ են պահանջում։ Եթե նախկին համակարգի պես որևէ մեկի հետ պայմանավորված լինեինք և սկսեինք հենց այդ ճանապարհները բարեկարգել, գուցե ավելի դինամիկ լիներ, բայց մենք նախընտրում ենք գործել ճիշտ և օրենքի սահմաններում»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Նախարարը հատկանշական համարեց նշել, որ նախաձեռնել են ստեղծել մի քանի այլ ինստիտուտներ, օրինակ՝ ճանապարհաշինության ոլորտում նոր ստանդարտների կիրառման, որակի վերահսկման, լաբորատորիաների վերազինման, ռեսուրսների ճիշտ օգտագործման, ինչպես նաև կադրերի անհարկի օպտիմալացման և այլն։ Նախարարի խոսքով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն են դարձնում, որը նշանակում է, որ Հայաստանը գնում է ռազմարդյունաբերական տնտեսության ճանապարհով․ «Կտրուկ ավելացվելու է ռազմարդյունաբերական նախագծերի ֆինանսավորումը, իսկ թվայնացման համակարգի մասով՝ արվում է այնպես, որ պետությունն ավելի մոտենա քաղաքացուն։

Այսինքն, թվայնացված համակարգի արդյունքում, քաղաքացին զերծ կմնա տարբեր հիմնարկներում անձնագիր, անձնագրի պատճեն և նմանատիպ այլ փաստաթղթային խնդիրներից, քանի որ իր բոլոր տվյալները գրանցված կլինեն համակարգում և ցանկացած հաստատությունում կերևան»,-ասաց Հակոբ Արշակյանը։ Հարցին, թե ճանապարհաշինության ոլորտում ինչ քայլեր են ձեռնարկվում անբարեկարգ ճանապարհները վերանորոգելու համար, և կա՞ արդյոք ճանապարհների ցանկ, որոնք պետք է բարեկարգվեն մինչև տարեվերջ, նախարարը պատասխանեց․ «Միանշանակ կան։ Արարատից մինչև Մեղրի ընկած հատվածում բարեկարգման ենթակա է 45 կմ տարածք, անմխիթար վիճակում են նաև Արարատից մինչև Եղեգնաձոր, Գորիս տանող ճանապարհը, Եղեգնաձոր-Ջերմուկ, Սևան-Վարդենիս,Վանաձոր-Դիլիջան, Դիլիջան-Իջևան, Աշտարակ-Ապարան, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհների զգալի մասեր։

Այդ բոլոր անմխիթար հատվածները մինչև 2019 թվականի վերջ պիտի բարեկարգենք-վերջացնենք։ Ընդհանուր հաշվով, նախատեսված է այս տարի բարեկարգել 300կմ-ից ավել ավտոճանապարհ։ Վերջին 10 տարում բարեկարգման և հիմնանորոգման առումով նման թիվ չի եղել»,- ասաց նախարարը։

Հարցին, թե օրեր առաջ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչների բողոքին՝ կապված իրենց միջհամայնքային ճանապարհի բարեկարգմանը հետևողական լինելու է և հնարավոր է, որ այդ ճանապարհը ևս ներառվի այս տարի բարեկարգվող ճանապարհների մեջ, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Շատ դժվար է այս տարվա ցանկում որևէ նոր բան ներառել, որովհետև մրցույթներն արդեն հայտարարվել են և բավականին երկար ժամանակ են պահանջում։ Այնուամենայնիվ, դա կախված է գնահատականից, տեսնենք, թե ինչ վիճակում է այդ ճանապարհը, հասկանանք, թե ինչպիսի սոցիալական և տնտեսական հարց է լուծում դա, ինչ գումարների հետ է կապված»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ հիմա հանրապետական և միջպետական ճանապարհների խնդիր են լուծում, իսկ համայնքային ճանապարհներն այլ ծրագրերով են բարեկարգվելու։

 

Սիլվի Տիգրանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը Ինչպե՞ս է տղամարդը մահացել մեղվի խայթոցից. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ) Շոգը վտանգավոր է սրտի համար Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է «Mazda»-ի վրա Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՊակիստանՀուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Արտակ Զաքարյան Մեծ Բրիտանիայում մի թոշակառու գերազանցել է ինքնաթիռի թևի վրա քայլելու ռեկորդըԱրմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ)Իտալիայում տղամարդը սխալմամբ մեկ միլիոն եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս է նետել աղբանոցըՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Քննարկվել է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կան վիրավորներՍա աննախադեպ խայտառակություն է. Մելիքյանը՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործի և դատական նիստի մասին (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Նավագնացության խոշոր ընկերությունները դիմել են ՄԱԿ-ին՝ Հորմուզի նեղուցում վճարներ չգանձելու կոչով Լոնդոնի կենտրոնում դանակով զինված կինը հարձակվել է չորս տղամարդու վրա Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը Զգուշացե՛ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից, նպատակը՝ բանկային տվյալներին տիրանալն է (լուսանկար) ԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ՍԴ-ն վարույթ է ընդունել Հայաստան–ԱՄՆ TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցներից մեկը «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրենի որդին է ԱՄՆ-ն պատրաստվում է միջուկային պատերազմի.Նոր ձերբակալություններ և ռեպրեսիաներ (տեսանյութ) 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հարավային Կորեայում շոգից 21 մարդ է մահացել. հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը
Ամենադիտված