Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Կեղծ օրակարգ է. ակտիվիստները պառակտման և բաժանարար գծեր ստեղծելու միտում են հետապնդում. Թագուհի Ղազարյան

Քաղաքական

Վերջին շրջանում բուռն քննարկումների պատճառ է դարձել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը և ակտիվիստների կողմից դրա տապալումը: Մայիսի 7-ին՝ Աժ հերթական նիստում, իր ելույթի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն անդրադարձել էր տեղի ունեցածին, դատապարտել ակտիվիստների քայլը: Պատգամավորը նշել էր, որ Հայաստանում չկա և չի կարող լինել գրաքննություն։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ չի խոսել գրքի բովանդակությունից, այլ պաշտպանում է ՀՀ-ում ցանկացած գրքի կամ տեքստի գոյության իրավունքը։

«Ես վստահ եմ, որ գրաքննությունը բռնապետական երկրի առաջին ցուցանիշն է։ Շատ տեքստեր կան Հայաստանում, որ ինձ ընդհանրապես դուր չեն գալիս. սկսած ստատուսներից, վերջացրած լրատվական դաշտով, եթերով և, եթե գրաքննություն լինի՝ առաջինը կանդրադառնա դրանց վրա, որի դեմ ես կրկին կըմբոստանամ։ Չնայած նրան, որ սլաքներն ուղղում են դեպի ինձ, դեպի մեր գործընկերները, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կարծիքն ու միտքը, քանի դեռ  չեն դարձել հակասահմանադրական, իրավունք ունեն գոյություն ունենալ»,-նշեց իմքայլական պատգամավորը:

Ինչ վերաբերում է հայ հասարակության ներսում սեռական դաստիարակության անհրաժեշտությանը, պատգամավորը կածում է, թե խուսափելով խնդրի հետ առերեսվելուց, լուծումներ այդպես էլ չեն տրվի, և, եթե անգամ մեր հասարակությունն այդ խնդրի կրողը չէ, ամեն դեպքում, զգայուն է դրա հանադեպ։ Չպետք է ատելություն սերմանել, այլ գտնել ճանապարհը, որպեսզի հնարավորինս նվազեցվի նման ճակատագրերով մարդկանց թիվը.

«Եթե կան մարդիկ, ովքեր ունեն ավելի հետաքրքիր, նրբանկատ մոտեցումներ, ապա պետք է գտնենք դրանք, քանի որ այս ամենը իսկապես խնդիր է այսօր»,- ասաց նա։ 

Թագուհի Ղազարյանը խնդիր է տեսնում նաև տեղեկացվածության հարցում, քանի որ հրապարակ եկած անանուն պատմությունները խոսում են այն մասին, որ հասարակության մեջ կա նման խնդիր և դաստիարակության անհրաժեշտություն։

Նրա խոսքով՝ անհրաժեշտություն կա երկխոսելու։ Չնայած՝ կան մարդիկ, ովքեր արդեն ուղղորդված են, կամ էլ չգիտեն, թե որն է ճիշտ, որն է սխալ. «Դրա համար մենք պետք է երկարաժամկետ երկխոսութուն սկսենք և հասկանանք, թե մեզ համար որն է կարևոր։ Կարևոր է նաև, որ ծնողները  կարողանան այնպիսի միջավայր ստեղծել, որ երեխանները բոլոր խնդրահարույց հարցերով կարողանան կիսվել ծնողների հետ։ Մեր մանկության տարիներին էլ մենք շատ հարցերով չէինք կիսվում մեր ծնողների հետ։ Օրինակ՝ դպրոցում կոնֆլիկտ ունենալիս տանը չէի պատմում, որովհետև մտածում էի՝ դա ավելի շատ պարսավանքի կարժանանա»,-նշեց Թագուհի Ղազարյանը։

Մեր զրուցակիցը վստահ է, որ մեր հասարակությունը կարող է համախմբվել և ցանկացած հարցի շուրջ գտնել անհրաժեշտ և ճիշտ ճանապարհը։ Երեխաները պետք է ունենան ապահովություն և  հնարավորություն՝ բոլոր զգայուն հարցերի շուրջ խոսելու համար։

 Պատգամավորը նկատում է նաև՝ գրքի շնորհանդեսը տապալած ակտիվիստներն ամենուր են, բոլոր տիպի թեմաներում նույն մարդիկ են միայն ընդդիմանում: 

«Ես  գիտեմ, որ դրանք հրապարակ նետված կեղծ օրակարգեր են՝ պառակտման  և բաժանարար գծեր ստեղծելու միտումով, բայց ես հավատացած եմ, որ Հայաստանի քաղաքացիները կարող են համախմբվել սիրո շուրջ, հոգատար լինել։ Ես հավատում եմ ՀՀ քաղաքացիների հավաքական իմաստնությանը և չեմ կարծում, թե այս կեղծ ճգնաժամերը կարող են որևէ ազդեցություն ունենալ»,-եզրափակեց Թագուհի Ղազարյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված