Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Աշխարհ
Քիչ առաջ Իսպանիայի Սորիա քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։
Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ հորդորում Իսպանիայի եւ Թուրքիայի կառավարություններին հետեւել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել դրա իրականացնողներին», - ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)