Սերժ Սարգսյանը, Մնացականյանը, Բալասանյանը և այլոք՝ մեկ լուսանկարում
Լուսանկարներ
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Եռատոնի առթիվ և կից հրապարակել լուսանկար․
«Շնորհավորում եմ եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն Հայոց աշխարհին, Շուշիի հաղթանակը համազգային տոն է, որովհետև ձեռք է բերվել համայն հայության միասնության, միակամության, անմնացորդ նվիրումի և անձնազոհության շնորհիվ»,- գրել է նա:
Այս կապակցությամբ գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաեւ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան»,- գրել է Աշոտյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)