Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)
Սպորտ
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:
Լավագույնի կոչմանը հավակնում են Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ով «Վալենսիա»-ի դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, գոլ խփած Ալեքսանդր Լակազեթը («Արսենալ»), գոլի հեղինակ դարձած Ռուբեն Լոֆտուս-Չիկը («Չելսի»), դարպասապահ Կեպա Արիսաբալագան («Չելսի»)։
Հիշեցնենք, որ եվրոպայի լիգայի պատասխան խաղում «Արսենալ»-ը «Վալենսիա»-ին հաղթել է 4:2 հաշվով և դուրս է եկել եզրափակիչ: «Չելսի»-ն հետխաղյա 11 մետրանոցներով առավելության է հասել «Այնտրախտ»-ի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:
«Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ դիմակայությունը կկայանա մայիսի 29-ին` Բաքվում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան