Բենզեման` «Ռեալ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Քարիմ Բենզեման ճանաչվել է Մադրիդի «Ռեալ»-ի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը լավագույն է ճանաչվել երկրպագուների քվեարկոթւյան արդյունքում: Ապրիլին Բենզեման մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 5 խաղի և խփել է 7 գոլ:
Սա Բենզեմայի 4-րդ նմանատիպ մրցանակն է այս մրցաշրջանում:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Արքայական ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 խաղի, խփել է 30 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում:
Բենզեմայի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ավարտվում է 2021թ-ին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)