Ով է կաշառք վերցրած ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյան
Իրավունք
Ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք վերցնելու հերթական դեպքի բացահայտման արդյունքում ձերբակալված պաշտոնյան ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն է։
ԱԱԾ-ի տեսանյութում կաշառքի փոխանակման մասին խոսելիս հենց այդ պահին պաշտոնյայի դիմաց դրված է 150 000 դրամ։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը․ «ՍԱՊԾ շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ և՝ որ դրանք պետք է բացահայտվեն և խստորեն պատժվեն։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ պաշտոնյան շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել:
Հարուցվել է քրգործ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)