Նոր ցուցանիշ` եվրագավաթների պատմության մեջ
Սպորտ
Եվրագավաթների պատմության մեջ առաջին անգամ երզափակիչներում կխաղան միայն մեկ երկրի թիմեր:
Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի եզրափակիչներում կխաղան անգլիական ակումբներ:
Եվրոպայի լիգայի գավաթի համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Արսենալ»-ը պայքարից դուրս էր թողել «Վալենսիա»-ին, «Չելսի»-ին` «Այնտրախտ»-ին:
«Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ դիմակայությունը կկայանա մայիսի 29-ին` Բաքվում:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց կհանդիպեն «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Լիվերպուլ»-ը հաղթել է «Բարսելոնա»-ին, «Տոտենհեմ»-ը` «Այաքս»-ին:
Եզրափակիչ դիմակայությունը կկայանա հունիսի 1-ին` Մադրիդում:
4 - This is the first time that all four places in the Champions League/European Cup and Europa League/UEFA Cup finals will be filled by one country. Domination. pic.twitter.com/GrXFPvAemA
— OptaJoe (@OptaJoe) May 9, 2019


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)