Հայկ Մարությանը օր օրի շարունակում է դրժել իր տված խոստումները. Գորգիսյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում խմբակցությունները հանդես եկան հայտարարություններով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
««Իմ քայլի»պատգամավորները մեր հասցեին մի շարք մեղադրանքներ հնչեցրին, որոնց չեմ կարող չանդրադառնալ: Մասնավորապես, ասվեց, որ մենք դեմ ենք պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, որ մենք կողմ ենք սուպերվարչապետական համակարգին:
Սիրելինե՛րս, մենք կողմ չենք սուպերվարչապետական համակարգին, ուղղակի, երբ խոսում ենք քաղաքապետի թերացումների մասին և ասում ենք, որ վարչապետն է մեղավոր նրա թերացումների համար, դա ասում ենք՝ ելնելով նրանից, որ Մարությանի քարոզարաշավը գլխավորել է վարչապետը: Հայկ Մարությանը օր օրի շարունակում է դրժել իր տված խոստումները: Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, մենք դեմ չենք, որ պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան, բայց չի կարող քաղաքապետի աշխատավարձը լինել ավելի բարձր, քան ԱԺ նախագահինը կամ լինի հավասար վարչապետի աշխատավարձին»,-ասաց Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)