Ծիծաղելի է Եվրոպայի լիգայի եզրափակիչ Բաքվում անցկացնելը. Կլոպ (տեսանյութ)
Տեսանյութեր
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի եզարփակիչը Բաքվում անցկացնելու որոշումը:
«Մադրիդում եզրափակիչը անցկացնելը կարծում եմ` թանկ կարժենա, բայց դա գոնե աշխարհի մյուս ծայրում չէ ինչպես Բաքուն: Ծիծաղելի է այնտեղ եզրափակիչ անցկացնելը: Չգիտեմ` նման որոշում կայացողները ինչ են կերել նախաճաշին:
Եզրափակիչ անցկացնելու որոշումը պետք է հիմնավորված և տրամաբանական լինի: Սա անպատասխանատվություն է: Չգիտեմ ոնց են նման որոշում կայացրել»,- մարզչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում մայիսի 29-ին Բաքվում կհանդիպեն «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:
Հունիսի 1-ին Մադրիդում Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ կխաղան «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը:
Տեսանյութը` նաև այստեղ:
"I don't know what these people have for breakfast. It is irresponsible"
— Sky Sports News (@SkySportsNews) May 10, 2019
Jurgen Klopp slams UEFA over their Champions League and Europa League Final arrangements.
More: https://t.co/5HcpRHt7NQ pic.twitter.com/KLU8khIHqq


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)