Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

«168 ժամ». Ինչո՞ւ ակնկալել այլ ազդակներ արտաքին աշխարհից

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին։

Հիշեցնենք, որ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ Հայաստանը յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում է, որ ՀՀ նոր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին։ Նա տեղեկացրել էր, որ սկսվել է նոր ձեւաչափով աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն։ Ն. Փաշինյանը նշել էր նաեւ, որ Միացյալ Նահանգները որեւէ կերպ չի արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին։ Ավելի վաղ նա նաեւ հայտարարել էր, թե ինքն ԱՄՆ-ին ամենաակտիվ քննադատած ՀՀ ղեկավարն է։ Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ ցանկացած երկկողմ հարաբերություն կառուցվում է երկու կողմերի կամ կողմերի ակնկալիքների, քաղաքական նպատակների, անհրաժեշտությունների հիման վրա:

Նրա համոզմամբ՝ ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում։ Ըստ վերլուծաբանի՝ եթե հայկական կողմը հայտարարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներն արդարացված կերպով չեն փոխվելու, ապա ինչո՞ւ ակնկալել այլ ազդակներ արտաքին աշխարհից, երբ երկկողմ հարաբերությունները ձեւավորվում են 2 կողմերի հավակնությունների արդյունքում։

«Արեւմուտքը սովորաբար աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին, արեւմտյան արժեհամակարգի ներդրման գործընթացին, երբ այդ ծրագրերը լինում են պատրաստ վիճակում, երբ կա նաեւ հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք։ ՀՀ նոր կարգավիճակը պետք է հաստատվի եւ ամրապնդվի ներքին փոփոխություններով։ Եվրամիությունից եւս կային նման ակնկալիքներ, հիմա այդ թեւում որոշ ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, Եվրամիությունը, ըստ ներկայացված ծրագրերի, պետք է վերանայի այն աջակցությունը, որը տրամադրել է Հայաստանին։ Նույնը պետք է տեղի ունենա նաեւ Նահանգների դեպքում, սա երկկողմ աշխատանք է։ Բայց պետք է հաշվի առնել նաեւ մեկ այլ հանգամանք, որ թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը Հայաստանի ամենալուրջ ֆինանսական գործընկերներն են եղել վերջին տասնամյակների ընթացքում, բայց Հայաստանը ռազմաքաղաքական, տնտեսական միություններ է կազմել Ռուսաստանի հետ։ Ուստի սպասելիքները պետք է լինեն հավասարակշռված եւ քաղաքական հավակնություններին համապատասխան։ Եթե սկսվել է ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների հետ, դա լավ է, քանի որ հարաբերություններում ցանկացած նոր մակարդակ, աջակցության ծավալների փոփոխություն պետք է քաղաքական հիմնավորում եւ փաթեթավորում ստանա, այլապես կլինի աննպատակահարմար մյուս կողմի համար, հատկապես, երբ այդ կողմն աջակցություն տրամադրել է մշտապես։ Այդ հարցում որոշիչ է նաեւ հայտարարված բարեփոխումների իրականացման ակտիվությունը, այսինքն՝ ազդակներ պետք է տա հենց Հայաստանը՝ բարեփոխումների պատրաստակամության, իրականացման եւ քաղաքական հավակնությունների տեսքով։ Այս հարաբերությունների հարցում դերակատարություն ունի նաեւ այն հանգամանքը, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը առճակատման մեջ են, եւ լինում են նաեւ քայլեր, որոնք այդքան էլ հաճելի չեն կողմերից մեկի համար, ինչպիսին Հայաստանի հումանիտար առաքելությունն է Սիրիայում, որին Միացյալ Նահանգներն անդրադարձավ, այսինքն՝ այս հարաբերություններում կան նաեւ դժվարություններ, որոնք հաշվի առնելով է պետք կառուցել այդ հարաբերությունները»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված