Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Ավանեսյան ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկում են ունեցել Մարդիկ մեղքերի ու հանցանքների մի ողջ շարք են հավաքել իրենց վրա, բայց Եկեղեցին են ուզում մաքրել․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ․ Հայոց Հայրապետը՝ սարկավագներին Վանաձորի «Սատանի կամրջի» վրա բախվել են «Mercedes»-ը «Opel Astra»-ն Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն». Արևմտյան Եվրոպան կործանվել է «երեք մեղքերի» պատճառով. Օրբան (տեսանյութ) Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում «Որոշումը ճիշտ էր»․ Փաշինյանը ներկա է գտնվել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. ՌԴ ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներ 

Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսներ են ձեռնադրվել (լուսանկարներ)

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 12-ին տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին ԵրկրորդԾայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի են արժանացել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից, արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ուխտավորներ Գերմանիայի Հայոց թեմից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, ինչպես նաև Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հիշյալ երկրների միջեկեղեցական կառույցների պատվիրակներ:

Նախորդ օրը կեսօրին Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվել է ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրել են իրենց երդմնագրերը:

Նույն օրը երեկոյան Բաց խորանի առջև կատարվել է ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայել են Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ավստրիայից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ: 

Մայիսի 12-ին Սուրբ Պատարագը սկսվել է Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքն առաջնորդվել են դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվել է Սրբազան Խորհուրդը:

Առընթերականերն էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, խարտավիլակն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Մայր Տաճարի երգչախումբը ղեկավարել է խմբավար Խորեն Մեխանեջյանը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Հայոց Հովվապետը շարունակել է ընծայացուների համար իր աղոթքներն ուղղել առ Աստված` հայցով` «անխոտոր և անսայթաք ընթանալ ի վարդապետութեան հաւատոյ և պատուիրանաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»: «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվել են աշխարհից:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հանդիսավոր թափորով Ս. Խորան է բարձրացրել Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Սերովբե, Դանիել և Տիրան վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:

Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվել են նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա հավատավոր ժողովրդին ներկայացրել է նորաօծ եպիսկոպոսներին, ապա վերջիններին ուղղել իր հայրապետական պատգամը:

««Հոգի Տեառն ի վերայ իմ, վասն որոյ եւ էօծ իսկ զիս, 
աւետարանել աղքատաց առաքեաց զիս, բժշկել զբեկեալս 
սրտիւք, քարոզել գերեաց զթողութիւն եւ կուրաց տեսանել»
(Եսայի ԿԱ 1-2)

Սիրելի՛ հավատավոր զավակներ Մեր,
Այսօր վերստին Հոգեգալուստ է մեր Եկեղեցում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղումով։ Մեծ ուրախություն ենք ապրում ամենքս եպիսկոպոսական ձեռնադրության և օծման սրբազան արարողության առիթով։ 
Եսայու մարգարեության խոսքի հիշատակումով Փրկիչը սահմանում է եկեղեցականի ծառայության մարգարեական ու առաքելական կոչումները. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին տեսողություն...» (Ղուկ. Դ 18-19)։ Արդարև, առաքելական կոչման շարունակողն է եպիսկոպոսը, ձեռնադրության խորհրդով տերունապատվեր սպասավորության շնորհը փոխանցողը, Սուրբ Հոգով կարգված հոգևոր տեսուչը հավատացելոց, նախանձախնդիր պահապանը ուղղափառ վարդապետության և սրբազան ավանդության, մշտարթուն ծառայողը` ի խնդիր Եկեղեցու պայծառության, ժողովրդի անաղարտ հավատքի զորացման։ Հոգևոր սպասավորության բարձր պատասխանատվություն ստանձնելով՝ եպիսկոպոսը հետևողն ու օրինակողն է մեր Փրկչի, ով Իր երկրավոր առաքելության ժամանակ ապրեց մարդկանց կենաց խոսքը ավետարանելու, հոգևոր քաղցը հագեցնելու, մեղքի գերության տակ գտնվողներին սփոփելու և ազատագրելու, կյանքի գայթակղություններից կուրացածներին նոր, հոգևոր տեսողություն պարգևելու մարդասեր ծառայությամբ։ Սուրբ Պողոս առաքյալի պատգամը հաստատումն է եպիսկոպոսի նկարագրի և գործունեության. «Եպիսկոպոսը պետք է անբասիր լինի, որպես Աստծու տնտես. ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր, այլ՝ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապված վարդապետության հավատի խոսքին, որպեսզի կարողանա հորդորել ողջամիտ վարդապետությամբ» (Տիտ. Ա 7-9): Հիրավի, եպիսկոպոսի առաջնորդության ներքո են արդյունավորվում հովվական բարեխնամ առաքելությունը, Սուրբ Գրքի կենարար խոսքի մատռվակումը հավատացյալներին, վարչական գործառույթները եկեղեցական կյանքի: Արդարև, Տիրոջը հետևելու և նրա առաքելության լուծն առնելու հանձնառությունը շնորհ է՝ գործելու և արարելու հանուն հավատավոր ժողովրդի փրկության և հոգևոր մխիթարության: 

Մեր պատմությունը հարուստ է սրբակյաց ու անձնդիր վարքով հռչակված եպիսկոպոսների մասին վկայություններով, ովքեր բարի օրինակներ են թողել իրենց առաքելական քաջեռանդ ծառայության։ Նրանց կորովի առաջնորդությամբ է քրիստոսասեր մեր ժողովուրդը վկայել Փրկչին հետևելու իր անդրդվելի նվիրումի մասին, ստեղծել մշակույթ, գիր ու դպրություն, կերտել վանք ու եկեղեցի, անաղարտ պահել քրիստոնեական ինքնությունն ու արժեհամակարգը, դիմագրավել ժամանակների մարտահրավերներին։ Եվ այսօր էլ նույնն է սպասումը եպիսկոպոսներից՝ անհոգնաբեկ ջանքեր գործադրել, որպեսզի հայորդիք առավել հաղորդակից լինեն եկեղեցական մեր սրբություններին, սրբազան ավանդույթներին, վերարժևորեն մեր անգին հոգևոր ժառանգությունը, մոլորեցնող ուսմունքների ազդեցությամբ չշեղվեն ճշմարտությունից, անսայթաք ընթանան Քրիստոսի պատվիրանների համաձայն, պահպանեն լուսավորչահաստատ հավատքը, ապրեն քրիստոնեական բարձր արժեքներով, ընթանան փրկության ճանապարհներով՝ ամուր առ Աստված և առ հայրենին սիրո ու նվիրումի մեջ: 
Սիրելի՛ հավատավոր զավակներ, այսօր եպիսկոպոսության աստիճան ստացած եկեղեցականներն իրենց գովելի սպասավորությամբ վաստակել են հավատավոր հայորդիների սերն ու հարգանքը: Գոհունակությամբ ենք անդրադառնում նորաօծ Սրբազանների տարիների եկեղեցանվեր ու ազգասեր գնահատելի ծառայությանը, թեմերից և համայնքներից Մեր բարեպաշտ հայորդիների բարի վկայություններին, ինչպես նաև փափագին՝ նրանց արժանացած տեսնելու եպիսկոպոսական բարձր ու պատասխանատու աստիճանին: Ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում եպիսկոպոսացյալ մեր սիրելի հոգևոր հայրերին: 

Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան – ծնվել է Իրանում, սովորել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, իր ծառայությունները բերել Մայր Աթոռում, Միջին Ասիայի հայ համայնքներում, ապա երկար տարիներ հոգևոր սպասավորությունը շարունակել Գերմանիայի Հայոց թեմում։ 2018 թ. ապրիլին Գերմանահայոց թեմի պատգամավորական ժողովի ընտրությամբ կոչվել է թեմակալ առաջնորդի պաշտոնին։ 
Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյան – ծնվել է ԱՄՆ-ում, սովորել Նյու Յորքի պետական համալսարանում, Սբ. Ներսես ընծայարանում, Սբ. Վլադիմիր օրթոդոքս ճեմարանում, ապա Հռոմի Պապական արևելագիտության ինստիտուտում: Նա տարիներ շարունակ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում և 2018 թ. մայիսին ընտրվել նույն թեմի առաջնորդ։ 

Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան – ծնվել է Հայաստանում, հոգևոր կրթությունն ստացել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա բարձրագույն աստվածաբանական իր կրթությունը շարունակել Վիեննայի կաթոլիկ համալսարանում։ Նա, որպես փոխտեսուչ, իր ծառայությունն է բերել Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա Կենտրոնական Եվրոպայի հայ համայնքներում, 2013 թվականից սպասավորում է որպես Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ։ 
Նորաօծ մեր Սրբազանները միասիրտ և միախորհուրդ ուխտեցին «անխոտոր և անսայթաք ընթանալ ի վարդապետութեան հաւատոյ և պատուիրանաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»: Սիրելի՛ Սրբազաններ, մաղթում ենք, որ մարգարեական նախանձախնդրությամբ, առաքելական հաստատակամությամբ, Տիրոջ խոսքը մատռվակող ավետարանիչների քաջեռանդությամբ, մեր երանելի սուրբ հայրերի լուսաշավիղ օրինակով միշտ ժրաջան իրականացնեք ձեր առաքելությունը, որպեսզի հավետ շեն ու պայծառ լինի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, մխիթարությամբ սփոփյալ՝ սրտերն ու հոգիները հավատավոր Մեր սիրելի զավակների: Մեր հորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահեք ձեր ուխտը, գործեք և ծառայեք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի լույս օրինակով և ձեր ազգօգուտ ու եկեղեցանվեր գործերին հավելեք նորանոր ձեռքբերումներ:
Աղոթքով առ Աստված Տիրոջ մշտական զորակցությունն ենք հայցում ձեզ։ Ձեր բարձր առաքելության մեջ թող ձեզ զորավիգ լինեն Հայոց Սուրբ Եկեղեցու հիմնադիրներ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, մեր պատվական Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի և բոլոր սուրբ հայրերի բարեխոսական աղոթքները։ Թող Ամենակալ Տերը միշտ խաղաղ ու բարեշեն պահի մեր Մայր հայրենիքը, պայծառ ու անսասան՝ մեր Սուրբ Եկեղեցին և Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո՝ համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին։
Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն»:

Հայրապետական պատգամից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ներկա եկեղեցականները և Քույր Եկեղեցիների պատվիրակները, մոտենալով Սերովբե, Դանիել և Տիրան Սրբազաններին, համբուրել ենն նրանց աջը և ճակատը` ստանալով նրանցից առաջին եպիսկոպոսական «Ողջույնը», և շնորհավորել  ձեռնադրության ու օծման առիթով:

Ս. Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու առիթով նորընծաներին Խորանի առջև շնորհավորել է նաև հավատավոր ժողովուրդը:

Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները կմատուցեն ուխտի իրենց պատարագները:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Ավանեսյան ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկում են ունեցել Մարդիկ մեղքերի ու հանցանքների մի ողջ շարք են հավաքել իրենց վրա, բայց Եկեղեցին են ուզում մաքրել․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)Գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ․ Հայոց Հայրապետը՝ սարկավագներինԿարգելվի օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն տարածել․ ԲՏԱ նախարար Վանաձորի «Սատանի կամրջի» վրա բախվել են «Mercedes»-ը «Opel Astra»-նՀանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասինԲացահայտվել է նոր «զանգերի կենտրոն». Արևմտյան Եվրոպան կործանվել է «երեք մեղքերի» պատճառով. Օրբան (տեսանյութ) Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում «Որոշումը ճիշտ էր»․ Փաշինյանը ներկա է գտնվել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. ՌԴ ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կան վիրավորներ«Կյանքը մի պահ կանգ առավ». Շուշաննա ԹովմասյանԴուք երկաթգիծ վերականգնող չեք․ Ոսկան Սարգսյան Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջԺամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ Պապոյան Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներՊԵԿ-ը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըՏարին ռազմավարական էր. ԱԳՆ-ն ամփոփում է 2025-ըԳոհար Ավետիսյանը շքեղ անակնկալ է մատուցել ծնողներին (տեսանյութ)Նիգերը արգելել է ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործըԱպօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվելԻնչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի համար. ՌԴ ԱԳՆ Բեթղեհեմում նշել են Սուրբ Ծնունդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել «Իլհամը կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք»․ ՍաակաշվիլիՍիրիայի բնակչության երկու երրորդը մարդասիրական օգնության կարիք ունի․ ՄԱԿՏեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար կսահմանվեն հավասար կանոններ՝ խթանելով արդար մրցակցությունըԹուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում Նոր տարին սկսելու ենք նոր ուժերով․ Հովհաննես Խուդոյան Եթե Ռուսաստանը չմասնակցի TRIPP-ի աշխատանքներին, կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել. Բալասանյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպային պետք պատերազմը Ռուսաստանի հետ․ քաղաքագետՂազախստանը պարզել է AZAL ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. Զախարովա Արսեն Ղուկասյանը կազատվի տնային կալանքիցԳերմանիայում կանխատեսել են 2026 թվականին Ռուսաստանի ռազմական հարվածների հիմնական ուղղությունները«Ամեն ինչ շատ վատ կավարտվի»․ Զախարովան զգուշացրել է Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն էԾանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը պարգևատրվել են Ավինյանի կողմից ԱՆ-ն պարզաբանում է ներկայացրել նախարարությունում խոշոր չափի գումարի հափշտակության լուրի մասին Միքայել Սրբազանն այսօր չի վիրահատվի՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով Արևմուտքում Զելենսկուն հայտարարել են «իրականությունից կտրված»Պետական սահմանին կնախատեսվի վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեությունԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Ծեծկռտուք՝ դեռահասների միջև․ գողություն՝ ավտոմեքենաներից․ քրեական նորություններ (տեսանյութ) 513 շիշ կեղծ խմիչք է առգրավվել․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Թրամփը հայտարարել է Լատինական Ամերիկայի թմրամիջոցների կարտելների դեմ ցամաքային հարվածների մասին Փաշինյանը կիրակի օրը պատարագի կմասնակցի. Հնդկաստանը վերսկսել է ռուսական նավթի գնումները (տեսանյութ)
Ամենադիտված