Երևանի Նանսենի փողոցում ավտոմեքենա և ավտոտնակ է այրվել
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 19:39-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 5/3 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում «սեփականատեր Ս.Գ.» և ավտոտնակին կից կայանած չշահագործվող «Volvo» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել ժամը 20:19-ին, մարվել՝ 21:17-ին:
Ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 3 խմ) և ավտոմեքենան՝ ամբողջությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան