Պոմպեոն չեղարկեց այցը Մոսկվա. Reuters
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չեղարկել Է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր Է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին երկուշաբթի Reuters գործակալությանը հայտնել Է Պետդեպարտամենտի մի աղբյուր:
Մայիսի 13-ին Փոմպեոն Մոսկվայի փոխարեն կժամանի Բրյուսել, որտեղ Եվրամիության ներկայացուցիչների հետ կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ինչպես նշել Է Reuters-ը, պետքարտուղարն արդեն մեկնել Է Վաշինգտոնից եւ ուղեւորվել Եվրոպա:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Պոմպեոն մայիսի 13-ին կժամանի Մոսկվա: Այստեղ նա պետք Է հանդիպեր ԱՄՆ-ի դեսպանության աշխատակազմի հետ: Այնուհետեւ պլանավորվում Էր, որ Փոմպեոն հանդիպում կունենա Ռուսաստանում աշխատող ԱՄՆ-ի բիզնես-ղեկավարների եւ կրթական փոխանակումների ամերիկյան ծրագրի մասնակիցների հետ: Մայիսի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին, Պոմպեոն պետք Է ժամանի Սոչի:
Այնտեղ բանակցություներ են պլանավորված Լավրովի հետ: Կրեմլը չի բացառել, որ Սոչիում Պոմպեոյին կընդունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)