Մխիթարյանը շնորհավորել է Օբամեյանգին (լուսանկար)
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է թիմակցին՝ Պիեր Էմերիկ Օբամեյանգին:
Հայ կիսապաշտպանը Ինստագրամում տեղադրելով Օբամեյանգի հետ իր լուսանկարը՝ հարձակվողին շնորհավորել է Պրեմիեր լիգայի՝ արդեն ավարտված մրցաշրջանում լավագույն ռմբարկու ճանաչվելու կապակցությամբ:
Օբամեյանգը լավագույն ռմբարկու կոչումը կիսել է «Լիվերպուլ»-ի հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ, ովքեր նույնպես Պրեմիեր լիգայում խփել են 22-ական անգամ:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում հաղթող դարձավ «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ «Լիվերպուլ»-ը երկրորդն է: «Արսենալ»-ը գրավեց միայն 5-րդ տեղը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան