Շատ քաղաքական ուժեր կփորձեն Արցախում քաղաքական դիվիդենտներ շահել. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական
Ես մասնակցել եմ Արցախում Եռատոնի միջացառումներին և տեսել եմ նաև հասարակության տրամադրությունները, թե ինչպիսի փոփոխություններ իրենք էլ կակնկալեին տեսնել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Պարոն Փաշինյանի հայտարարությունը բխում էր այն բանից, որ այդպիսի բան որևէ մեկի մտքով չի կարող անցնել Հայաստանի և Արցախի անվտանգության թուլացմանը միտված:
Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ գնահատական տալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ և արդյո՞ք նա էլ է տեսնում, որ Արցախում հակահեղափոխության օջախ է ձևավորվում:
«Այն, որ Արցախը փորձեն դիտել որպես քաղաքական գործըթնացների պլատֆորմ՝ հնարավոր է, պարզապես պարոն Փաշինյանը զգուշացրեց, որ դա անթույլատրելի է, և եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի, նա ոչ միայն թուլացնում է Հայաստանի և Արցախի միջև դրական համագործակցությունը, այլ նաև փորձ կլինի թուլացնել անվտանգության միասնական համակարգը»,-ասաց Քոչարյանը:
Հարցին, թե նա նման միտումներ տեսնո՞ւմ է Քոչարյանն ասաց. «Նման միտումներ եթե լինեն՝ Արցախի բնակչությունն ինքը հենց բնօրրանում կխեղդի, չկասկածեք»:
Դիտարկմանը, թե այդ հակադրությունների տակ արդյո՞ք խորքային գործընթացներ չկան, մտահոգվելու կարիք չկա և առաջիկայում ներքաղաքական ծիլեր, հիմքեր չկա՞ն, Քոչարյանն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է ինչ-որ ուժերի մարդկանց մտքերում, բայց առաջնահերթությունը մեր և Արցախի՝ միասնական անվտանգության համակարգն ուժեղացնելն է, մնացած բոլոր գործողությունները, որոնք միտված կլինեն այդ համակարգի դեմ՝ մեր հասարակության իմունիտետը իջեցնելու, կստանան հակահարվածներ հենց Արցախի ժողովրդի կողմից և Հայաստանի քաղաքական ճիշտ մտածողության արդյունքում: Կարծում եմ, որ դա որևէ հեռանկար չի կարող ունենալ: Իհարկե, շատ քաղաքական ուժեր կփորձեն Արցախում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ քաղաքական դիվիդենտներ շահել տարբեր գործընթացներ կազմակերպելով»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան