ՄԻՊ-ի միջամտությամբ քաղաքացին ստացել է գազի լցակայանի նախագծման թույլտվություն
Իրավունք
ՀՀ ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Երևանում գտնվող իր հողամասում հեղուկ գազալցակայանի կառուցման նախագծման թույլտվություն ստանալու նպատակով։
«Նա տեղեկացրել է, որ դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն նրան պատասխանել են, որ ավտոլիցքավորման կայանների տեղադրման թույլտվությունների տրամադրման հարցերի դիտարկումները ժամանակավորապես կասեցվել են։ Քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան։ Արդյունքում Երևանի քաղաքապետարանը կառուցապատողին տրամադրել է նախագծման թույլտվությունը»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)